Բրիստոլում գործող Vertical Aerospace-ը հրապարակել է E-Taxi օդային տաքսի ստեղծելու ծրագրերը: Նոր սարքը 76 կիլոմետրանոց ճանապարհը պետք է անցնի 30 րոպեում, այնինչ գնացքն այն անցնում է մեկ ժամում: Մոդելի նախատիպը կհայտնվի մինչև 2021 թվականի սեպտեմբեր՝ գրում է Bloomberg-ը:
Վտանգավոր նյութերի զրոյական արտանետումով ինքնաթիռները կարող են տեղավորել մինչև հինգ հոգի, ներառյալ օդաչուն: Տաքսու արագությունը կլինի 241 կմ/ժամ: «Վերգետնյա տրանսպորտը ծանրաբեռնված է, և ակնկալվում է, որ թռչող տաքսին կլուծի այդ խնդիրը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Չերվենկան:
Օդանավը սնուցվում է լիթիում-իոնային մարտկոցներով:
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը ծրագրում է օդային տաքսին հավաստագրել մինչև 2024 թվականը: Vertical Aerospace-ն էլ նախատեսում է դրանք ուղղաթիռներից մատչելի դարձնել: