Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ մասնակցել է Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին և իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ու Հունաստանի միջև խորացող լարվածությանն ու մի շարք սպառնալիքներ հնչեցրել հույների հասցեին, գրում է Ermenihaber-ը։
Էրդողանը ակնարկի տեսքով հնչեցրել է նաև ռազմական սպառնալիք։
«Մեր դիմացիններին կոչ ենք անում կարգի հրավիրվել և չանել այնպիսի սխալներ, որոնք կարող են նրանց կործանման պատճառը դառնալ։ Ուզում ենք բոլորը տեսնեն, որ Թուրքիային այն երկիրը չէ, որի վրա կարելի է փորձարկումներ անել։ Ռազմական ճանապարհով նույնպես պատրաստ ենք անել այն, ամենը, ինչը անհրաժեշտ կլինի։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Արևելյան Միջերկրականի հետ կապված Հունաստանի քաղաքականությունը երեսառածություն է որակել և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել դրանից։
Չավուշօղլուն այս հայտարարությունն արել է Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։