Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորումը «որոշ իմաստով հավանական է»՝ ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը՝ հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, սակայն, հայտարարել է, որ Բեռլինը պետք է բժիշկներից ավելի շատ տեղեկություններ ստանա, քանի որ գործում դեռ շատ բացեր կան:
Օմսկի շտապօգնության հիվանդանոցի բժիշկներն էլ պնդում են, որ Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չկան:
Գերմանական կառավարությունը նաև նշել է, որ Նավալնին այժմ անձնական պաշտպանության կարիք ունի:
Ավելի վաղ հայտնել էին, որ Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, հրաժարվել է լրագրողներին թողնել հիվանդանոցի տարածք: Այդ որոշումը պայմանավորված է լրագրողների պահվածքով, որը դժվարություններ է առաջացրել աշխատակիցների և այցելուների համար: