Գերմանիայից բժշկական հատուկ օդանավ է ժամանել Օմսկ՝ Նավալնուն Բեռլին տեղափոխելու համար: Օմսկի բժիշկները, սակայն, թույլ չեն տալիս տեղափոխել հիվանդին՝ պատճառաբանելով նրա առողջական դեռևս ոչ կայուն վիճակը՝ տեղեկացնում է interfax-ը:
Ընդդիմադիր գործիչ Նավալնու՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, ասել է, որ նրա մարմնում հայտնաբերվել է «մահացու նյութ», որը սպառնում է ոչ միայն Ալեքսեյի կյանքին, այլև նրան շրջապատողներին, և բոլորը պետք է լինեն պաշտպանական հագուստով: Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է ընդդիմադիր գործիչը, չի հաստատել այդ լուրը: