Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով մտցվել են որոշ սահմանափակումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հաքքարիի նահանգապետարանը:
Ըստ նոր որոշման` Հաքքարիում հարսանեկան արարողությունները նախկին 4 ժամի փոխարեն (14:30-18:30) կտևեն առավելագույնը 2 ժամ (15:30-17:30)։
Նույն նահանգում 65 տարեկանից բարձր քաղաքացիներին կարգելվի փողոց դուրս գալ ժամը 13:30-ից մինչև 17:30-ը:
Արգելքը խախտողների նկատմամբ կկիրառվի վարչական տույժ: