Օգոստոսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1361 է: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից ապաքինվել է ևս 6 պացիենտ, և, ընդհանուր հաշվով, վարակը հաղթահարել է 1098 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 7235 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 302 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Վրաստանում իրականացվել է 315 142 PCR թեստավորում: