Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են, հայտնում են Ermenihaber-ը:
Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։
Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից, և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է, և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել ու կարգի բերել գերեզմանոցը։
Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։