• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ
Հասարակություն
10:5604 Օգս, 2020

ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգային առաքելությունից բխող հանձնառությամբ ուշադրությամբ հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։

«Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար։
 

Համոզված ենք, որ այդ աշխատանքներն ուղղված են հաջորդ սերունդներին ինքնության գիտակցությամբ, ազգային, մարդկային, հասարակական, հոգևոր և մշակութային արժեքների ու ավանդույթների ընկալումով դաստիարակելու նպատակին։ Միաժամանակ նրանց մոտ պետք է մշակվեն անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որպեսզի նրանք հաջողությամբ հասնեն իրենց անհատական նպատակներին` իրենց ներդրումը բերելով ազգի ու հայրենիքի սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայրենիքի բոլոր բնագավառների զարգացման ու բարգավաճմանն ուղղված ազգային կրթության արդյունավետության համար այս փոխլրացնող երկու նպատակների անքակտելի համատեղումը հիմք նկատելով ենք մենք ուսումնասիրել առաջադրված չափորոշիչներն ու ուսումնական տարբեր փուլերի շրջանավարտներից ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները:
 

Համոզված ենք նաև, որ ծրագրային փուլում գտնվող այս աշխատանքը կարիքն ունի երկարաշունչ ուսումնասիրության ու մասնագիտական խմբերի համադրված ներդրման, որոնք բնականաբար պետք է ներառեն մեր ազգային հարուստ ժառանգությունը կազմող պատմական, հոգևոր ու մշակութային դարավոր հարստությունն ու մանկավարժական փորձառությունը, որոնք դարեր շարունակ հանդիսացել են մեր ազգային կրթության հիմնատարրերը:
 

Հետևաբար ցանկանում ենք ներկայացնել մեր առաջարկությունն  ու մտքերը առաջադրված չափորոշիչներին առնչվող ուսումնական ծրագրերի մշակման մասին` ընդգծելով հատկապես մեզ համար առաջնահերթ ազգային ինքնության գիտակցության, հայրենասիրության և հոգևոր ու բարոյական արժեքների մշակման համար անհրաժեշտ նախադրյալները:


Մասնավորաբար նկատի ունենք հայրենի պետության դերի առնչությամբ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի և, ի մասնավորի, սփյուռքահայ համայնքների ընկալումն ու անկախ հայրենիքի իրականությունից բխող կրթական համակարգից ակնկալվող արդյունքների կարևորութունը, որպես սփյուռքահայության ազգապահպանման երաշխիք ու հայրենադարձության գործոն:
 

Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումների շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու  վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար: 


Հարցը վերաբերում է հանրակրթական հաստատություններում առանձին դասավանդվող առարկաներին, այդ թվում Հայ եկեղեցու պատմության, հայրենագիտություն և հասարակական գիտությունների մյուս բնագավառներին, որով նոր չափորոշիչների համաձայն հայ ժողովուրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունն ու հասարակական կյանքի ոլորտները կրտսեր դասարանների փուլում ներկայացվելու են մեկ առարկայով, իսկ ավագ դասարանների փուլում՝ առանձին առարկաներով:
 

Հատկապես սփյուռքում մեր տասնամյակների կրթական գործունեության փորձառությամբ խորապես համոզված ենք, որ առաջնահերթություն պետք է ունենան հայրենագիտական նյութերը: Կրթական համակարգը կառուցված պետք է լինի մատաղ սերնդին ազգասիրության, հայրենասիրության, ավանդապահության ու հոգևոր ու բարոյական արժեքների ըմբռնմամբ դաստիարակելու տեսլականով: Դպրոցը հետևողական ջանքերով ու համապատասխան ծրագրով աշակերտների մտքերում և հոգիներում պետք է դրոշմի մեր պետականության, ազգային պատկանելիության, հողի ու հայրենիքի սրբության խորագույն հասկացությունները։ Այդպիսով  նրանք  քաջածանոթ կլինեն  մեր պատմությանը, կունենան քաղաքացիական պարտականության գիտակցություն և հայրենիքի հանդեպ նվիրումի հզոր զգացմունքներ, պատրաստ ու ինքնության գիտակցությամբ, որպես հայության ինքնուրույն մշակույթի և պատմական ժառանգության կրողներ հպարտությամբ իրենց արժանավոր տեղը գրավելու աշխարհում:
 

Երկրորդը վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Որոշ առարկաների պարագայում համադրված դասավանդման մեթոդն անշուշտ ունի իր կրթական առավելությունները, առարկաների համակարգված, համապարփակ ու միահյուսված դասավանդման առումով, ինչ որ առավել ճկունություն ու ստեղծարար մոտեցումների հնարավորություն է ընձեռում դպրոցներին ու ուսուցիչներին, ուսանողներին առիթ տալով նաև կողմնորոշվելու իրենց հետաքրքրությունների գծով: 
 

Բայց և այնպես մենք համոզված ենք, որ նկատի պետք է ունենալ Հայ  Առաքելական Եկեղեցու առանձնահատկությունը իբրև հայ ժողովրդի ազգային եկեղեցի` մանավանդ հայ ժողովրդի հոգևոր կյանքում մեր ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գծով Հայ եկեղեցու ազգային բացառիկ առաքելությունը հստակորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:


Գնահատելով նաև հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ որպես ազգային եկեղեցի ու առանցքային բաղադրիչ նրա առկայությունը, ինչպես նաև ավելի քան 1700 տարիների պատմական դերը հայ ժողովուրդի կյանքում, Հայ եկեղեցու պատմության դասավանդումը, որպես առանձին առարկա, հոգեբանական ու խորհրդանշական հատուկ կշիռ է ստացել: Ընդգծում ենք, որ խոսքը չի վերաբերում կրոնի դասավանդմանը, այլ Հայ եկեղեցու պատմական դերին, որի դասավանդումը հանրային դպրոցներում, համոզված ենք, մեծապես նպաստել է հայ աշակերտների ինքնության գիտակցության մշակմանը:
 

Ցանկանում ենք մատնանշել, որ մենք հստակորեն զատորոշում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դերը իբրև ազգային կառույց և հայ ինքնության բաղադրիչ հանրային կյանքում նրա հոգևոր դերի և հավատքի քարոզչության հասկացությունից: Մենք կողմնակից ենք մեր անկախ պետականության իրականությունում կրոնի ու պետության տարանջատման սկզբունքին: Նախանձախնդիր ենք նաև, որ Հայ Եկեղեցին իր հոգևոր գործունեությունն իրականացնի առավելագույն արդյունավետությամբ, քայլ պահելով ժամանակի ու սերունդների փոփոխվող կարիքների ու ակնկալությունների հետ:


Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ներկայիս, բոլոր քրիստոնյա եկեղեցիների ու կրոնական կառույցների նման, կանգնած է ժողովրդի կյանքում իր ներկայության և հոգևոր դերի արդյունավետության հետ կապված մարտահրավերների առջև: Ինչպես բազմամիլիոն հետևորդներ ունեցող համաշխարհային մյուս եկեղեցիները, մեր եկեղեցին նույնպես հետամուտ պետք է լինի այդ ուղղությամբ անհրաժեշտ բարեկարգումների իրականացմանը: Նույն այդ հանգամանքով եկեղեցին պետք է վայելի նաև հատուկ առանձնաշնորհումներ:

Որդեգրված չափորոշիչերը կարող են փորձարկված ու կատարելագործված լինել մի շարք երկրների կրթական կառույցների երկարամյա փորձով ու շարունակական բարեփոխումներով, սակայն իրենց ընդհանրական յուրահատկություններով տարբեր են մեր ժողովրդի պատմական դարավոր փորձառությամբ կազմավորված ազգային արժեքներից ու ժառանգությունից:


Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներին ու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին: Նամանավանդ անհրաժեշտ է, որ դրանք պատշաճեցված լինեն մեր ժողովրդի ու հայրենիքի հատուկ կարիքներին, անցած պատմական ուղուն և սփյուռքում ու հայրենիքում մեր ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին:
 

Մեր ակնկալությունն է, որ անկախ Հայաստանն իր պետական համալրված և ուժեղացված կառույցներով ու մեր ազգային եկեղեցին ժողովրդի կյանքում իր հոգևոր դերի բարձրությամբ, որպես մեր ազգային ինքնության երկու հիմնասյուներ, անջատաբար, բայց և համախորհուրդ ու ներդաշնակ գործակցությամբ հանդես գան իբրև մեր ժառանգության, մշակույթի, պատմության և ազգային ինքնության պահպանության երաշխավորներ:


Սփյուռքի համայնքներում ու հայրենիքում իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում կրթությունն իբրև ինքնության գիտակցության մշակման, բարեկեցության ու ազգապահպանման միջոց, եղել և մնում է ՀԲԸ Միության առաքելության հիմնասյուներից մեկը:
 

Ցեղասպանությունից առաջ ու մանավանդ հաջորդ տասնամյակներին վերապրած հայ ժողովրդի գոյապայքարում ՀԲԸ Միության ազգանվեր ծառայությունները քաջածանոթ են բոլորին՝ սեփական դպրոցների լայնատարած ցանցով, մշակութային, մարզական, արվեստների, մարդասիրական նախաձեռնությունների ու համայնքային կենտրոնների աշխույժ գործունեություններով, որոնք հանդիսացել են Արևմտյան սփյուռքի համայնքային կյանքի կազմակերպման հիմնաքարերը:
 

Միությունն իր ազգաշեն գործունեության ընթացքում խորապես ըմբռնած լինելով Հայ Առաքելական Եկեղեցու դերի կարևորությունը, հայ ժողովրդի ինքնության, հայ ազգի գոյապահպանման, դաստիարակության, հոգևոր ու բարոյական արժեքների մշակման ու համայնքային կյանքին ու հոգեմտավոր կազմավորման գործում միշտ գործակից ու աջակից է եղել նրան:


Անցնող տասնամյակներին մեր աշխարհասփյուռ համայնքներն իրենց առօրյա կյանքում, ինչպես նաև ազգապահպանման պայքարում, քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումների պատճառով տարբեր բնույթի ծանր մարտահրավերներ են դիմագրավել ու դեռևս շարունակում են դիմագրավել: Միությունը, միշտ հավատարիմ իր առաքելությանը, քայլ է պահել սփյուռքի հայ համայնքների շարժերի, փոփոխվող պայմանների ու կարիքների հետ, մշակելով նոր միջոցառումներ, նախաձեռնություններ ու կրթական ծրագրեր, որոնք կազմավորվող նոր սերնդին ուղղակիորեն կապում են հայրենիքին:
 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հիմնադրության առաջին իսկ օրվանից պայքարել է հանուն հայրենիքի հզորացման ու հայրենի պետականության ամրապնդման, անկախ տիրող համակարգերից: Այդ պայքարը հաճախ եղել է ծանր զոհողությունների գնով, քաղաքական ու անվտանգության ծանր պայմանների տակ, հավատալով, որ հզոր հայրենիքն ու ուժեղ պետականությունը մեր ազգի գոյատևման գրավականներն են ու սփյուռքի հայության ազգապահպանման հիմնական հենարանը:


Հատկապես անկախությունից հետո շեշտվող ներկայությամբ, ՀԲԸՄ-ն գործունեությունների ծիրն ընդլայնել է Հայաստանում և Արցախում, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահական և սոցիալ-տնտեսական ոլորտներում:
 

Տասնամյակներ շարունակ տարբեր բնագավառներում շարունակվող օժանդակությունների կողքին, կրթական բնագավառում ՀԲԸ Միության նորագույն ու ամենածավալուն ծրագրերից կնշենք նրա դերը Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրության ու զարգացման գործում, որի արդյունավետությունը տարածաշրջանում այսօր հայտնի է բոլորին:


Մայր Աթոռի հետ գործակցությամբ ու հովանավորությամբ մեր մասնակցությունը Հայորդյայց տների նախաձեռնությանը: Այս ծրագիրը նպաստում է հազարավոր պատանիների դաստիարակությանն ու տաղանդների մշակմանը՝ ավելի քան քսանհինգ տարի շարունակվող գործունեությամբ, որն ինքնին կրթական ոլորտի հիմնարար ներդրում է:
 

Նշում ենք նաև Հայկական վիրտուալ համալսարանը, որը հիմնվել է ՀԲԸՄ-ի հարյուրամյակի նախօրյակին և որն առցանց մուլտիմեդիա ուսուցման զարգացման գործում տեխնոլոգիական նորարարության առաջնորդող նախաձեռնություն է։ Համալսարանն իր կրթական ծրագրերի մշակման տասնհինգ տարիների փորձառությամբ, հնարավորություններով ու աշխարհատարած հասանելիությամբ այսօր դարձել է Հայաստանի կրթության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:
 

Միության կարևոր ներդրումներից է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը ցուցաբերած աջակցությունը, հատկապես Գյումրու և Ստեփանակերտի մասնաճյուղերի հիմնադրմանը:
 

Վերոհիշյալների շարքին կարևոր գործունեություններ են նաև նախաձեռնողական-գործարարական կարողությունների մշակման, համայնքային կյանքում կանանց դերի հզորացման ու քաղաքացիական հասարակության զարգացման տարաբնույթ ծրագրերը: Միության շարունակվող ներդրումներից են նաև բարձրագույն կրթության հաստատություններին` Երևանի պետական համալսարանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլ ազգային կառույցներին տրամադրված մշտական աջակցությունները, Ֆրանսիական համալսարանին, Մատենադարանի հրատարակություններին ու երիտասարդ գիտնականներին տրամադրված աջակցությունը, երիտասարդ հոգևորականների արտասահմանյան կրթության տրամադրվող և այլ բարձրագույն ուսման կրթաթոշակները:


Հետևաբար, ՀԲԸՄ-ն, որպես գլոբալ ազգային կազմակերպություն, ով հաղորդ է սփյուռքի համայնքների կյանքին ու քաջածանոթ է հայրենի իրականությանը, գործուն մասնակցություն է բերում Սփյուռք-Հայրենիք սերտ համագործակցության սատարող աշխատանքներին, քաջատեղյակ է նրանց փոխադարձ ակնկալություններին ու կարիքներին և ինչպես միշտ պատրաստ է այս փուլում իր մասնակցությունը բերելու հայրենի կառավարության ծրագրերին, ինչպես նաև կրթության նախարարության կողմից առաջարկության առկայության պարագայում, մասնակցել կրթական ծրագրերի մշակման աշխատանքներին։


Մեր թելադրությունն է նաև որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, շրջահայացությամբ, չափորոշիչներից բխող ծրագրերի մշակման, ուսուցման որակի ապահովոման ու առարկաների ընտրության աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ու պատմության ու մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության ծրագրին առնչված Մայր Աթոռի կրթական ենթախմբի մասնագետների:

Կարևոր է նաև շարունակաբար իրազեկել հանրությանը, գիտակցելով փոփոխության ու նորարարության նկատմամբ նրա զգուշավորության, զգայնություններին ու մտահոգություններին:

Մեր անկեղծ ցանկությունն է նաև, որ Հայաստանի կրթական բարեփոխմանն ու արդիականացմանը լծված կրթության նախարարության ջանքերը հաջողությամբ պսակվեն, ի շահ մեր հավաքական նպատակների իրականացմանը»- նշված է ՀԲԸՄ կրթական կենտրոնական հանձնաժողովի հայտարարության մեջ: 

Դիտումների քանակ41
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահի հետ 12:2723 Մայ, 2020 Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղ
  • ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը գործարկել է առցանց կրթության իր հարթակը 15:0626 Մար, 2020 ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը գործարկել է առցանց կրթության իր հարթակը
  • Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին 18:4424 Մար, 2020 Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015