• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:54
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:2724 Հլս, 2020

Ազգային անվտանգության նոր ռազմավարության Արցախի բաղադրիչը

Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ մասին նշվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում, որը հավանության է արժանացել Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Ռազմավարությունն Արցախին անդրադարձ է կատարում առանձին ենթագլխով: Այն վերնագրված է «Արցախի անվտանգության ապահովում»: 

Արցախին առնչվող շեշտադրումների վերաբերյալ 1lurer.am-ը զրուցեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանի և ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անուշ Դոլուխանյանի հետ:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանն ընդգծեց, որ ռազմավարությունում ներկայացված են ՀՀ-ի դիրքորոշումները թե՛ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի, թե՛ Արցախի՝ առանց սահմանափակման ինքնորոշման իրավունքի իրացման, թե՛ Արցախի անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՏԱՐ ԿԿԱՆԳՆԻ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ

«Ռազմավարության մեջ Արցախին առնչվող հատվածում կարևոր շեշտադրումներից է այն, որ Արցախի հարցը ներառվել է ՀՀ  հիմնարար ազգային շահերից մեկի համատեքստում: Արցախի հարցը ռազմավարությունը դիտարկում է  Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը վերնագրով մեկ ամբողջություն կազմող ազգային շահի համատեքստում: Սա նշանակում է, որ, ըստ էության, Արցախի հարցին բավականին բարձր կարգավիճակ է տրված տեքստում: Մյուս կարևոր նրբերանգն այն է, որ ամբողջ ռազմավարության տեքստում կնկատեք, Հայաստան, ՀՀ և Արցախ տերմինների կիրառումը  փոխադարձաբար, որտեղ Հայաստանը, կոնտեքստից ինչպես կարող եք  հասկանալ, հանդես  է գալիս  ավելի լայն աշխարհագրական և գաղափարական տարածք»,- ասաց Անահիտ Շիրինյանը:

ԱԽ քարտուղարի խորհրդականը նաև այլ շեշտադրումներ առանձնացրեց՝ կարևորելով այն կետը, որտեղ ռազմավարությունը փաստում է, որ Հայաստանը շարունակելու է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Նա աննախադեպ  արձանագրում համարեց նաև այն, որ Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր, բացի նրանից, որ նաև պետք է ունենա Հայաստանի Հանրապետության հետ՝ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։ 

«Առանց սահմանափակման և հարկադրանքի ինքնորոշման իրավունքը կարևոր է, քանի որ դա փաստում է, որ որևէ սահմանափակում որևէ այլ ուժի կողմից չի կարող Արցախին պարտադրվել, և Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու իր կարգավիճակը: Մեկ այլ կարևոր շեշտադրում է, որ նույն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում  լիարժեք մասնակցելու՝ իր իսկ ճակատագրի որոշմանը»,- ասաց ԱԽ քարտուղարի խորհրդականը:

Շիրինյանը նաև շեշտեց, որ ռազմավարությունն Արցախի կարգավիճակին մոտենում է ինքնորոշման իրավունքի ճանաչման միջազգային ընդունված ընթացակարգերի տրամաբանությամբ: Նա ընդգծեց, որ փաստաթուղթը պետք է իր ամբողջության մեջ դիտարկել, և առանձին բառերից կառչելն ընդհանրապես ռազմավարության ընթերցման և մեկնաբանման ճիշտ ձև չէ:

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՆԽԱՐԳԵԼՎԻ

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ Արցախի անվտանգության խորհրդի դիրքորոշմանն անդրադառնալով՝ 1lurer.am--ի հետ զրույցում ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անուշ Դոլուխանյանը գլոբալ զարգացումների համատեքստում՝ ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին, հիմնավորված է  համարում ՀՀ-ի այս ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումն ու ներդրումը, որն ամբողջությամբ տեղավորվում է  Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ: Նա նշեց, որ վերջերս հանրայնացված այդ փաստաթուղթը մի շարք առանձնահատկություններ ունի, հատկապես՝ Արցախի առումով: Դոլուխանյանի խոսքով՝ քանակական և որակական նոր հարթության վրա են դրվել Արցախի հարցով ՀՀ մոտեցումները՝  ընդգծելով Արցախի անվտանգության և ազատության երաշխավորի դերը: 

«Հայաստանի՝ որպես տարածաշրջանի ռազմավարական նշանակության պատասխանատու սուբյեկտի համար մտահոգիչ են տարածաշրջանի և աշխարհում խորացող ճգնաժամերը: Այս առումով Հայաստանը դրանք հաղթահարելու գործում դերակատարություն ստանձնելու պարտավորություն և պատասխանատվություն է ստանձնել՝ ներառյալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն  է: Հետևապես՝ Հայաստանը ոչ թե Թուրքիայի տրամաբանությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու, այլ, որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, հակամարտության խաղաղ կարգավորմանը միջնորդելու նպատակով «մեկ ազգ, մեկ պետություն» սկզբունքով աջակցում է Արցախի իշխանություններին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից հայ ժողովրդին պաշտպանելու գործում: Հայաստանը պատրաստակամություն է ստանձնելու և կանխարգելելու Արցախի անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

Նշենք նաև, որ Հայաստանն իր և Արցախի անունից այս փաստաթղթով վերահաստատում է հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Ես դա ընդգծում եմ ՀՀ և Արցախի արտաքին քաղաքական վեկտորի առումով»,- ասաց Անուշ Դոլուխանյանը:

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Այն հիմք է Արցախի համար՝ իր ընտրած իշխանությունների միջոցով լիարժեք մասնակցություն ունենալու իր ճակատագրի որոշմանը՝ առանց սահմանափակումների և հարկադրանքի»: Ռազմավարության այս մեջբերմանն անդրադառնալով՝ Դոլուխանյանն ասաց.

«Սեփական ճակատագրի որոշմանը մասնակցություն ունենալը պետք է հասկանալ Արցախի հակամարտության օբյեկտից սուբյեկտ ճանաչվելու խնդրի  առաջադրմամբ: Այսինքն՝ նրա փաստացի ներգրավվածությունը բանակցություններին: Ուշադրության արժանի է նաև ռազմավարությունում ամրագրված՝ Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու և աջակցելու Արցախում մարդու անօտարելի իրավունքների լիարժեք իրացմանը, որն ըստ ռազմավարության՝ հավաքական նպատակ պիտի լինի նաև միջազգային հանրության համար: Կարծում եմ՝ դա ոչ այլ ինչ է, քան անուղղակի հղում Արցախի անկախության ճանաչմանը: Այստեղ ևս, փաստորեն, Հայաստանը հավատարիմ և հետամուտ է առաջին հերթին իր ազգային շահերին և հանձնառու է երաշխավորելու առաջին հերթին համահայկականության անվտանգությունը»,- ընդգծեց ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների գործակցությանը՝ Անուշ Դոլուխանյանը հայտնեց, որ Արցախում ազգային անվտանգության խորհուրդը վերակազմավորվել է և ներկայանալու է որպես  առանձին գրասենյակ՝ գործառույթների ընդլայնմամբ: Այն զբաղվելու է բոլոր ոլորտների անվտանգային հարցերով՝ ուժայինների անվտանգությունից մինչև կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության անվտանգություն: Դոլուխանյանը շեշտեց, որ հայաստանյան գործընկերոջ հետ գործակցությունը շարունակվելու և խորանալու է:

«Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ գործունեությանը նոր որակ հաղորդվեց ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Այս երկու կառույցները կոնկրետ պարբերականությամբ համատեղ նիստեր սկսեցին գումարել: Սա լրացուցիչ ազդակ հաղորդեց գործակցությանը և դարձավ ազգային անվտանգային հարցերի քննարկման գործուն հարթակ: Գործուն հարթակ ասելով՝ նկատի ունեմ, որ այն սոսկ քարոզչական կամ  ֆորմալ բնույթ կրող գործակցություն չէ, այլ հայկական երկու հանրապետությունների անվտանգության պատասխանատուների ներգրավմամբ անվտանգային օրակարգ սահմանող և այն իրացնող ձևաչափ»,- ասաց ԱՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության վարչության պետը:

Դոլուխանյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները նախ և առաջ ունեն սեփական օրակարգ, և դրանց շուրջ ձևավորվում են պետական, ազգային և համահայկական մոտեցումներ, իսկ խորհրդակցական մակարդակում առաջադրում են դրանց լուծման կամ հաղթահարթման ուղիները: Նա ընդգծեց, որ համատեղ նիստերն ու քննարկումներն առավելապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակետային  փոխակերպումների վերաբերյալ են, և այդ առումով ԱՀ անվտանգության խորհուրդը շարունակելու է հայաստանյան գործընկեր կառույցների հետ փոխգործակցության խորացումը՝ որպես համահայկականության կարևոր բաղադրիչ:

Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանն ասաց, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը կայացած ձևաչափ են, և այն պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավոր, նաև ակամայից հանդես է գալիս որպես ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Նա տեղեկացրեց, որ արդեն չորս նիստ է տեղի ունեցել:

Շիրինյանը շեշտեց, որ այդ հանգամանքը Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը անխուսափելիորեն մեկ միասնական է դարձնում, կապում իրար, ինչն էլ առաջացնում է բոլոր անվտանգային ինստիտուտների ներդաշնակ փոխգործակցության անհրաժեշտությունը: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի խոսքով՝ հենց դրան է միտված երկու անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ձևաչափը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ907
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ազգային անվտանգության նոր ռազմավարության իրավական բաղադրիչը 17:4220 Հլս, 2020 Ազգային անվտանգության նոր ռազմավարության իրավական բաղադրիչը Հասարակություն
  • Ինչո՞վ է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տարբերվում նախորդից 20:2414 Հլս, 2020 Ինչո՞վ է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տարբերվում նախորդից Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է 01:2406 Օգս, 2026
  • 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել 01:1106 Օգս, 2026
  • Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում․ Օլմեդոն 00:3806 Օգս, 2026
  • Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ 00:2106 Օգս, 2026
  • Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան․ Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման ընթացքին 00:0406 Օգս, 2026
  • Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ 23:3605 Օգս, 2026
  • Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն 23:1805 Օգս, 2026
  • Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ 23:0005 Օգս, 2026
  • Մոտ 3 200 դիմորդ անբավարար է ստացել. «Գրագետ մարդիկ էլ անգրագետ են դառնում» 22:4805 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները. Բաղաեի 22:3305 Օգս, 2026
  • Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա մեծ պատմական իրադարձություն է. Ղազարյան 22:1805 Օգս, 2026
  • Դեսպան Աֆյանը և Ամիտ Թելանգը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր 22:0305 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները 21:4805 Օգս, 2026
  • Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական 21:3005 Օգս, 2026
  • Շիրակում ցորենի լավ բերք են սպասում 21:1605 Օգս, 2026
  • Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները 21:0905 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Նոր փոխնախագահ, հին հակասություններ․ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց 21:0005 Օգս, 2026
  • Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS 20:5905 Օգս, 2026
  • Օգոստոս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Օգս, 2026
  • Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 1,697.0 հազար դրամ 20:5005 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում 20:4505 Օգս, 2026
  • Լոնդոնի կենտրոնում կինը դանակահարել է մի քանի մարդու 20:4205 Օգս, 2026
  • Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 20:3705 Օգս, 2026
  • Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին 20:3205 Օգս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարն օգտագործում է իր ռազմական ներուժը մեծացնելու համար. Մոհամմադ Աքրամինիա 20:2605 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը 20:2505 Օգս, 2026
  • Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադա. բարդ խնդիրներ և բրոնզե 2 մեդալ 20:2105 Օգս, 2026
  • «Ուպիր» անօդաչու թռչող սարքերի գործարանի գլխավոր տնօրենը վիրավորվել է մեքենայի պայթյունի հետևանքով 20:1505 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը 20:0905 Օգս, 2026
  • Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը 20:0005 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:5405 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ 19:4705 Օգս, 2026
  • Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանից գնել նորագույն Սու-57 կործանիչներ 19:4405 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 5. 2026 19:3605 Օգս, 2026
  • Հութիները Կարմիր ծովում կրկին հարվածել են սաուդական նավթատարի 19:2905 Օգս, 2026
  • Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ 19:2605 Օգս, 2026
  • Ռուսաստանն Ուկրաինային կհարվածի հյուսիսկորեական հրթիռներով. Reuters 19:1805 Օգս, 2026
  • ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 19:1205 Օգս, 2026
  • ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին 19:0405 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր զարգացում՝ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթում․ կան ձերբակալվածներ 19:0005 Օգս, 2026
  • Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք 18:5605 Օգս, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ 18:4905 Օգս, 2026
  • Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի 18:4105 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել 18:3205 Օգս, 2026
  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 18:2205 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը 18:1505 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 18:0905 Օգս, 2026
  • Ծովագյուղի մշակույթի տունը հիմնանորոգվում է 18:0705 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 18:0005 Օգս, 2026
  • Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և 184 միլիոն դրամ 18:0005 Օգս, 2026
  • Եղեգիսի կիրճը՝ աշխարհի էկոլոգիական թեժ կետ 17:5405 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 17:5105 Օգս, 2026
  • Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան 17:4805 Օգս, 2026
  • Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 17:4205 Օգս, 2026
  • Սիրիայի նախագահը և քրդերի աշխարհազորի առաջնորդը բանակցություններ են վարել 17:3605 Օգս, 2026
  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ 17:3105 Օգս, 2026
  • Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն 17:2605 Օգս, 2026
  • Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը 17:1805 Օգս, 2026
  • Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին 17:1105 Օգս, 2026
  • Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ 16:5705 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 16:5605 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան 16:5105 Օգս, 2026
  • ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան 16:4505 Օգս, 2026
  • Ի՞նչ այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ պարոն Վարդևանյանը հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում. Սոնա Ղազարյան 16:3905 Օգս, 2026
  • Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան 16:3205 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են 16:2705 Օգս, 2026
  • Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան 16:2405 Օգս, 2026
  • Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան 16:1705 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT 16:1005 Օգս, 2026
  • Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 16:0405 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ 15:5705 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը 15:4805 Օգս, 2026
  • Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը 15:4705 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 15:3805 Օգս, 2026
  • Մոտ 20 զոհ Կիևում՝ ՌԴ գիշերային հարձակման պատճառով 15:3005 Օգս, 2026
  • Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը 15:2205 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան 15:1405 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը 15:1305 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները 15:0405 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ 14:5505 Օգս, 2026
  • Դրոնային հարձակումներ Թաթարստանում Wildberries-ի պահեստների վրա 14:4405 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3305 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3005 Օգս, 2026
  • Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին 14:2405 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում 14:1605 Օգս, 2026
  • Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան 14:0505 Օգս, 2026
  • Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում 13:5605 Օգս, 2026
  • Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին 13:4505 Օգս, 2026
  • «Ֆոլկանիվ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ 13:2805 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին 13:1505 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 13:0505 Օգս, 2026
  • Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը 13:0205 Օգս, 2026
  • ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան 12:4905 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան 12:3705 Օգս, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ 12:3005 Օգս, 2026
  • Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին 12:2305 Օգս, 2026
  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի 12:1505 Օգս, 2026
  • Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում 12:0405 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Օգս, 2026
  • Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը 11:5505 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015