Կատալոնիայի անկախության կողմնակիցները փորձել են կանխել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի այցը տարածաշրջան: Այս մասին հայտնում է Catalunya Diary-ը:
Ցուցարարները երկաթգծի վրա լցրել են վառվող անվադողեր, ինչի պատճառով իշխանությունը ստիպված է եղել դադարեցնել գնացքների երթևեկությունը Ֆիգերաս - Բարսելոնա - Մադրիդ երթուղով: Ցուցարարները նաև թագի վրա խաչ քաշած թռուցիկներ են տարածել:
Բացի այդ, բողոքի երթ է անցկացվել դեպի Պոբլեթ վանք, ուր պետք է այցելեր Ֆիլիպ VI-ն ու նրա կինը՝ Լետիսիան: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են ցուցանակներ՝ «Կատալոնիան թագավոր չունի» գրությամբ:
Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայից անկախություն է հռչակել 2017 թվականի հոկտեմբերի 27-ին: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ: