• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով. Թրամփ. «Հարևաններ» Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք... 19:54
«Ոսկե ծիրան 2026». ինչ է սպասվում «Ոսկե ծիրան 2026». ինչ... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:4918 Հլս, 2020

Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. 

«Այսօրվա մեր հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է: Մինչ այդ, սակայն, հստակ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով:

Նախորդ կիրակի օրը՝ հուլիսի 12-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով: Իրավիճակի ամբողջական ընկալման համար հարկ է արձանագրել, որ այս դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա, հնարավոր չէ որակել:

Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին:

Միևնույն ժամանակ, մենք ունենք ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում և հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար:

Հարգելի գործընկերներ,

շատ կարևոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձությունների իմաստը և կոնտեքստը, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն, և, հետևաբար, կարևոր է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ինչո՞ւ:

Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է, և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով՝ բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լինեին, և, հետևաբար, Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք:

Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին:

Ընդ որում, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց առաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար:

Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու:

Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ:

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության:

Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի:

Եվ հաջորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի, և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի:

Եվ վերջում թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն, և որևէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք:

Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել»:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ236
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:3610 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա 08:2010 Հլս, 2026
  • «Թունել Սադ Արիանա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 250 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0310 Հլս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը՝ Մաշհադում 01:0210 Հլս, 2026
  • Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին 00:3910 Հլս, 2026
  • Ինքնաբացարկը մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյան 00:2510 Հլս, 2026
  • Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս 00:0110 Հլս, 2026
  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից 23:5709 Հլս, 2026
  • ՀՀ-ն Լիբանան է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն 23:5109 Հլս, 2026
  • Ինչ լուծում կլինի Արծվաշենի՝ նույնն էլ կլինի մյուսների դեպքում. վարչապետը անկլավների մասին 23:2809 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները 23:0909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն 22:5409 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է 22:4209 Հլս, 2026
  • Հարցազրույց Տարոն Չախոյանի հետ 22:3009 Հլս, 2026
  • Մարզական կյանքի նոր փուլին՝ պատրաստ 22:2109 Հլս, 2026
  • Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ 22:0909 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «Արարատցեմենտը» կպետականացվի, նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ 22:0009 Հլս, 2026
  • «Բեբրաս» ինֆորմատիկայի մրցույթին 60 դպրոցի ավելի քան 6400 աշակերտ է մասնակցել 21:4809 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր 21:3609 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 21:2509 Հլս, 2026
  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում 21:1209 Հլս, 2026
  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է 21:0909 Հլս, 2026
  • Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները 20:5909 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 9. 2026 20:5709 Հլս, 2026
  • Յուլիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5309 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 20:5109 Հլս, 2026
  • Կենսաբազմազանության թիրախներ և փողեր 20:4709 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:4109 Հլս, 2026
  • Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով 20:3609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է 20:2709 Հլս, 2026
  • Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է. Նիկոլ Փաշինյան 20:1809 Հլս, 2026
  • Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը 20:1109 Հլս, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:0409 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը 19:5709 Հլս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին 19:5109 Հլս, 2026
  • «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 19:4309 Հլս, 2026
  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին 19:3509 Հլս, 2026
  • 109 հազար տեղահանվածի բնակարանային ապահովման համար կիրականացվի 284,4 մլն դոլարի ծրագիր 19:2909 Հլս, 2026
  • Նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը 19:2109 Հլս, 2026
  • Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը 19:1409 Հլս, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց 19:0809 Հլս, 2026
  • Կշարունակվի Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության բարելավումը 19:0609 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Նախատեսվում են բոնուսներ առողջության ապահովագրության համակարգի շահառուների համար 19:0009 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր 18:5709 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները 18:5309 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է 18:4409 Հլս, 2026
  • Ֆրանսիական կողմը հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայկական որևէ թանգարանի հետ համագործակցության հարցում. Ֆրանսիայի մշակույթի նախարար 18:3609 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանություն 18:3109 Հլս, 2026
  • Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել 18:2409 Հլս, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով 18:1709 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1009 Հլս, 2026
  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը 18:0909 Հլս, 2026
  • Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ Մատենադարանում 18:0709 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ 17:5809 Հլս, 2026
  • Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան․ Արաքսիա Սվաջյան 17:4909 Հլս, 2026
  • Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ 17:4109 Հլս, 2026
  • Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ 17:3309 Հլս, 2026
  • Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ 17:2409 Հլս, 2026
  • Երևանի «Փյունիկը» սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում 17:1809 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ 17:0709 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք. Փաշինյանը՝ անկլավների և էքսկլավների մասին 17:0009 Հլս, 2026
  • Հունիսին Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը 16:5409 Հլս, 2026
  • Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին 16:3909 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ 16:3209 Հլս, 2026
  • Ուկրաինան երկու ամիս ունի. ընտրություններից հետո Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել. Պավել 16:2909 Հլս, 2026
  • Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը 16:1409 Հլս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին 16:0209 Հլս, 2026
  • Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը 16:0209 Հլս, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն 16:0009 Հլս, 2026
  • Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին 15:4909 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն իրանական 90 օբյեկտ է թիրախավորել, Իրանը հարվածել է ամերիկյան բազաների 15:3409 Հլս, 2026
  • Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. Պեսկով 15:2109 Հլս, 2026
  • Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 15:0909 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը. Փեզեշքիանը՝ Փաշինյանին 15:0009 Հլս, 2026
  • Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել 14:5409 Հլս, 2026
  • Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին 14:3609 Հլս, 2026
  • Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին 14:1109 Հլս, 2026
  • 800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին 13:5109 Հլս, 2026
  • Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:4709 Հլս, 2026
  • TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան 13:2209 Հլս, 2026
  • ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ 13:2009 Հլս, 2026
  • Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին 13:1109 Հլս, 2026
  • Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտ 13:0809 Հլս, 2026
  • Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո 13:0209 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է Միշուստինի հետ հանդիպմանն ու Ծառուկյանի կալանքին | 09.07.2026 13:0009 Հլս, 2026
  • Փաշինյանը՝ սահմանազատման, անկլավ-էքսկլավների, Ադրբեջանի դրամի վրա և անձնագրում ներառված քարտեզների մասին 12:5509 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում. Փաշինյան 12:5309 Հլս, 2026
  • Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո 12:4909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը կմասնակցի «Կրթության վերափոխման գագաթնաժողով +4» քննարկմանը 12:4409 Հլս, 2026
  • Իրանը թիրախավորել է օբյեկտներ Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում 12:3909 Հլս, 2026
  • Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել 12:3309 Հլս, 2026
  • Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք 12:2909 Հլս, 2026
  • Ասում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին 12:2609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան 12:1709 Հլս, 2026
  • Սպասենք՝ պայմանավորվածությունները իրականություն դառնան ու բոլորդ տեսնեք. վարչապետը՝ Միշուստինի հետ հանդիպման մասին 12:1509 Հլս, 2026
  • Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների 12:1109 Հլս, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան 12:0409 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015