• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝... 12:57
Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին Վարչապետը հայտնել է՝ ինչ... 11:53
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Երկրաշարժ Վանում. այն զգացվել... 11:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի խնդիրներն ու բարելավման ծրագրերը. այսօր աշխարհը տոնում է Բնակչության օրը
Հասարակություն
11:2811 Հլս, 2020

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի խնդիրներն ու բարելավման ծրագրերը. այսօր աշխարհը տոնում է Բնակչության օրը

Այսօր աշխարհը տոնում է Բնակչության միջազգային օրը: Ի՞նչ իրավիճակ է մեր երկրի բնակչության առումով: Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել հայաստանցիները: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցուցանիշները շարունակում են  խնդրահարույց մնալ: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, հանրապետության մշտական բնակչությունը նվազել է 6100-ով, իսկ 2016 թ․ հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը նվազել է 39400-ով՝ կազմելով 2.959,2 հազար մարդ: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 36131 ծնունդ՝ նվազումը՝ 443-ով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծնունդների թիվը նվազել է 5632-ով։                                                     

«Հարկ է նշել, որ ծնունդների տարեկան թվաքանակի նվազումը պայմանավորված է ինչպես սուբյեկտիվ (միգրացիոն անցանկալի գործընթացներ), այնպես էլ օբյեկտիվ իրողություններով: Ամուսնական տարիք են մուտք գործել 1990-ական թվականների երկրորդ կեսին ծնված ոչ մեծաքանակ սերնդի ներկայացուցիչները»,- ասաց Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում ժողովրդագրական քաղաքականության ոլորտում վերջին շրջանի աշխատանքները բխել են ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության (2009-2035 թթ.) և դրա իրականացումն ապահովող միջոցառումների դրույթներից:

Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար ժողովրդագրական հավելաճ ապահովելու համար անհրաժեշտ է հիմնական բաղադրիչների՝ ծնելիության, մահացության, ամուսնության ու ամուսնալուծության և միգրացիայի, շարունակական բարելավում: Այս հարցում առաջնահերթ են հետևյալ ուղղությունները՝

  • ծնելիության մակարդակի բարձրացում ծնունդների խրախուսման ճանապարհով.
  • բնակչության առողջության, այդ թվում՝ վերարտադրողական, պահպանում, վաղաժամ մահացությունների, մանկամահացության և մայրամահացության նվազեցում. 
  • ամուսնությունների կարգավորում և խրախուսում, երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների ապահովում.
  • միգրացիոն գործընթացների, տարածքային անհամաչափ զարգացման կարգավորում, ներգաղթի խրախուսում.
  • բնակչության ծերացում.
  • բնակչության կենսամակարդակ և զբաղվածություն:

Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի շրջանակում մշակվել, հաստատվել և 2020 թ. հուլիսի 1-ից գործում են «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության  հետևյալ ծրագրերը՝

  • միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար.
  • կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին.
  • երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։

Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ներկայումս առավել մտահոգիչ են Հայաստանի գյուղական բնակավայրերում ծնելիության անկման տեմպերը։ Գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակիցը զիջում է քաղաքայինին:

Գյուղական բնակավայրերից մայրաքաղաք ներհոսքի վերաբերյալ 1lurer.am-ը զրուցեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ: Նրա խոսքով՝ ներքին միգրացիան դեռևս 1991 թվականից առաջ է եղել, երբ Հայաստանում բացվում էին նոր արդյունաբերական ձեռնարկություններ, կային աշխատուժի պահանջ և գյուղական  բնակավայրերից արտահոսք: 

«Եթե դիտարկում ենք ԱՄՆ-ն, այնտեղ բնակչության ընդամենը 5 տոկոսն է ֆերմերային  տնտեսությամբ զբաղվում: Այսինքն՝ արդյունաբերական երկրներում գյուղական բնակչության թիվը բավականին փոքր է, բայց մեզ մոտ այլ իրավիճակ է»,- ասաց Մարկոսյանն՝ ընդգծելով, որ գյուղական բնակավայրերը դատարկվում են, մասնավորապես, սահմանամերձ շրջաններից, ինչի արդյունքում անվտանգության խնդիր կարող ենք ունենալ, քանի որ տեղի բնակչությունը հանդիսանում է երկրորդ պաշտպանական գիծ: Ըստ մասնագետի՝ սահմանամերձ բնակավայրերը վերջին 30 տարիներին ավելի շատ դատարկվել են գործազրկության ու սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Նա շեշտեց, որ Երևանն այսօր գերկենտրոնացած է, և պետք է կարգավորել տարաբնակեցման համակարգը:

Մարկոսյանը նշեց, որ երիտասարդները հիմնականում գյուղական բնակավայրերում հետաքրքրություն չեն գտնում՝ ձգտելով գնալ քաղաքային միջավայր: Նա ասաց՝ այսօրվա խնդիրն է կարողանալ գյուղական բնակավայրերում զարգացնել սոցիալ-տնտեսական կյանքը, մոտեցնել այն քաղաքային միջավայրին, որտեղ կլինեն մշակութային և մարզական կենտրոններ, մարդիկ կկարողանան երեխաներին տանել այդ վայրերը, օրինակ՝ լողի: Նաև լինեն այլ հետաքրքրություններ: Մարկոսյանի խոսքով՝ մարզերում արդեն իրականացվում են նոր մանկապարտեզների ու դպրոցների կառուցմանն ու բարելավմանը միտված  ծրագրեր:

1lurer.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ կազմակերպությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում զբաղվում է վերարտադրողական առողջության, բնակչության  զարգացման խնդիրներով, ժողովրդագրական հիմնահարցերով: Նա ասաց՝ բոլոր ուղղություններով էլ առաջընթաց նկատվում է:

«Օրինակ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց գրանցեց վերջին հինգ տարիներին: Կարողացավ իջեցնել այդ հարաբերակցությունը նորածին տղաների և աղջիկների 115-100-ից մինչև 110-100 հարաբերակցության: Մեծ ճանապարհ դեռ ունենք անցնելու, բայց պետք է արձանագրենք այն որպես հաջողություն: Իհարկե, լուրջ խնդիրներ ունենք ժողովրդագրության ասպարեզում: Ծնելիության գործակիցը ցածր է պարզ վերարտադրության համար պահանջվող գործակցից, ինչը 2.1 է կազմում: Այսինքն՝ 1 կնոջ հաշվով միջինը կինն իր վերարտադրողական տարիքում եթե ունենում է 2.1 և ավելի երեխա, դա համարվում է պարզ վերարտադրությունից բարձր վերարտադրություն: Մեզ մոտ այդ ցուցանիշը կազմում է 1.6: Սա լուրջ խնդիր է, որի լուծման ուղղությամբ կառավարությունը, նաև մեր համեստ աջակցությամբ, ակտիվ քայլեր է ձեռնարկում»,- ասաց Մանուկյանը: 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ նախատեսվում է 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, Մանուկյանն ասաց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իր կանխատեսումները ներկայացրել է կառավարությանը: Ըստ դրանց՝ այդ ընթացքում նաև Հայաստանի համար ժողովրդագրական «փոս» կլինի, երբ սկսի երեխաներ ունենալ այն սերունդը, որն ամենափոքրն է եղել ծնվածների թվաքանակով: Մանուկյանն ասաց, որ խոսքը 2000-2001 թվականների ամենափոքր թվով ծնունդների մասին է, որոնք 2025-2026 թվականներին իրենց վրա վերարտադրության առումով մեծ բեռ կվերցնեն:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը ևս 1lurer.am-ի հետ զրույցում ասաց, որ բնական աճի հաշվին 5 միլիոնի ցուցանիշին հասնելը դժվար է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2025-2026 թվականներին սպասվում է դեպոպուլյացիա: Նրա խոսքով՝ մեկնարկող ծրագրերը, որոնք ընտրել են վերլուծությունների կոնկրետ թիրախներ, իրականացվելով կկանխարգելեն այն:  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ էլ՝  ժողովրդագրական գործընթացների համատեքստում պետք է նկատի ունենալ նաև այն, որ 2020-2040 թթ. վերարտադրողական ակտիվ տարիք է մուտք գործում 1996-2015 թթ. ծնված սերունդը, երբ արձանագրվել է ծնունդների ցածր ցուցանիշը։

«Դեռևս վերարտադրողական ակտիվ տարիքում է գտնվում նախորդ դարի 1980-ականների վերջի և 1990-ական թվականների առաջին կեսին ծնված սերունդը, երբ արձանագրվել է ծնունդների համեմատաբար բարձր ցուցանիշ։ Նշված հանգամանքները, ինչպես նաև բնակչության սեռատարիքային կազմի կանխատեսվող փոփոխությունները հիմք են տալիս ենթադրելու, որ առաջարկվող միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվելու դեպքում հնարավոր կլինի կանխել դեպոպուլյացիայի վտանգը առաջիկա ժամանակահատվածում՝ ծնելիության գումարային գործակիցը պահելով 2-ի շրջանակներում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ1022
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Փաստեր վնասակար գործելակերպերի մասին․ «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույց 14:3230 Հնս, 2020 Փաստեր վնասակար գործելակերպերի մասին․ «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույց Հասարակություն
  • ՀՀ բնակչությունը 1991թ. մինչև  2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով 13:2002 Հոկ, 2019 ՀՀ բնակչությունը 1991թ. մինչև 2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով Հասարակություն
  • Արմավիրի մարզի բնակչությունը դրական է գնահատում 2018-ը 21:0827 Դեկ, 2018 Արմավիրի մարզի բնակչությունը դրական է գնահատում 2018-ը Հասարակություն
  • Միլիարդանոց բնակչություն ունեցող Հնդկաստանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներ կան 23:4218 Հլս, 2017 Միլիարդանոց բնակչություն ունեցող Հնդկաստանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներ կան Տնտեսություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026
  • Մխիթար Սեբաստացի-350. հոբելյանական հուշադրամ և ցուցադրություն 09:4204 Ապր, 2026
  • Պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ Նիկոլ Փաշինյան 09:3404 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1004 Ապր, 2026
  • ՃՏՊ Իսակովի պողոտայում 08:5004 Ապր, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան 08:0604 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026
  • Պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է. Փաշինյան 23:5003 Ապր, 2026
  • «Երկրաբանների պահանջը շուկայում բավական մեծ է». մասնագիտական տոն, պարգևներ ու գնահատականներ 23:4203 Ապր, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 23:3303 Ապր, 2026
  • Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով 23:1503 Ապր, 2026
  • Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը 23:0203 Ապր, 2026
  • ԱԺ-ն կընդունի Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը 22:4403 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին 22:3103 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ «Վարչաբենդի» վաղվա համերգին կմասնակցեն նաև այլ խմբեր 22:2003 Ապր, 2026
  • COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները 22:1503 Ապր, 2026
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0303 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին 21:5103 Ապր, 2026
  • «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան 21:4003 Ապր, 2026
  • Բիզնեսը գրագետ զարգացնելու հնարավորություն՝ կանանց 21:2203 Ապր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը 21:0603 Ապր, 2026
  • Ապրիլ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0303 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Ոտքդ գազից չվերցնես». արմավիրցիների ուղերձը վարչապետին 21:0003 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին 20:5803 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:5203 Ապր, 2026
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 20:4703 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին. Պեսկով 20:4203 Ապր, 2026
  • Նախադպրոցական կրթությունը՝ ավելի հասանելի 20:3703 Ապր, 2026
  • Քրիստինե Ղալեչյանը և ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի 20:3103 Ապր, 2026
  • ՊԵԿ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են, և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը. Էդուարդ Հակոբյան 20:2603 Ապր, 2026
  • Ջրատարների մաքրում և նորոգում՝ ոռոգման սեզոնի մեկնարկին 20:2003 Ապր, 2026
  • Հայ ժամանակակից արվեստագետների գործերը՝ ամերիկյան թանգարանում 20:1503 Ապր, 2026
  • ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին 20:1003 Ապր, 2026
  • Վստահ եմ՝ ՀՀ-ն լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը. ՇՄ նախարար 20:0503 Ապր, 2026
  • Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ 20:0303 Ապր, 2026
  • ՔԿ-ում ծառայողական քննություն է սկսվել քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ, նա դիմում է գրել պաշտոնից ազատվելու համար 19:5603 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 3. 2026 19:5003 Ապր, 2026
  • Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ. մարզպետի աշխատակազմ 19:4103 Ապր, 2026
  • Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը 19:3303 Ապր, 2026
  • ԻՀՊԿ-ն ձերբակալել է խոցված ամերիկյան F-35 կործանիչի օդաչուին. NourNews 19:2003 Ապր, 2026
  • Կրթական նոր միջավայր՝ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում 19:1203 Ապր, 2026
  • Բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից 19:0403 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Լեռնամերձից Հայթաղ՝ անձնական խնդիրներից մինչև լուսանկարվել. վարչապետի այցը 19:0003 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին 18:5703 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 18:4103 Ապր, 2026
  • Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 18:3003 Ապր, 2026
  • Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆ 18:2103 Ապր, 2026
  • Արշալույս գյուղի բնակիչը փախցրել է ոչխարներ բարձած մեքենան. դեպքը բացահայտվել է 18:1303 Ապր, 2026
  • «Պիտի լիներ 2,8 մլն, 1,5-ը ի՞նչ ա». Վանեցյանի օգտին աշխատած ՀՀԿ կանայք դժգոհ են (ձայնագրություն) 18:0203 Ապր, 2026
  • «Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն 17:4903 Ապր, 2026
  • Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան 17:4303 Ապր, 2026
  • Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան 17:3203 Ապր, 2026
  • Կրթության զարգացման և կառավարման հիմնադրամը իրականացնում է ոչ կրթական գործունեություն. ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին 17:1403 Ապր, 2026
  • «Նեվիս» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 882 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:1203 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | ՔԿ-ն անդրադարձել է ՊՆ զորավարժադաշտում զինծառայողի մահվան դեպքին 17:0003 Ապր, 2026
  • Թրամփը քննարկում է ՀԴԲ տնօրենին և մյուսներին աշխատանքից ազատելու հնարավորությունը. The Atlantic 16:5803 Ապր, 2026
  • Կասեցվել է «Ապարան գազ» ընկերության ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը 16:4903 Ապր, 2026
  • Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև 16:4103 Ապր, 2026
  • Նախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաները 16:3903 Ապր, 2026
  • Իրանի դեսպանը հանդիպում է անցկացրել Վրաստանի ԱԳՆ-ում 16:3003 Ապր, 2026
  • Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը 16:2303 Ապր, 2026
  • Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի. վարչապետ 16:1503 Ապր, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը 16:0603 Ապր, 2026
  • Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ ընկույզի այգի է հիմնվում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5303 Ապր, 2026
  • Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար 15:4403 Ապր, 2026
  • Հաջորդը լինելու են կամուրջները, ապա՝ էլեկտրակայանները. Թրամփ 15:3103 Ապր, 2026
  • Հայաստանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Մոհամմադ ալ Շեյխլին՝ Սարգիս Խանդանյանին 15:2003 Ապր, 2026
  • Իրանը դեռևս նշանակալի հրթիռային ներուժ ունի. CNN 15:1003 Ապր, 2026
  • Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան 15:0203 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | 50 հազար դրամ՝ քվեի դիմաց. ձայնագրություններով բացահայտված ընտրակաշառք | 03.04.2026 15:0003 Ապր, 2026
  • Թարմ, բայց խախտումներով․ ինչ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում 14:5603 Ապր, 2026
  • Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ 14:4803 Ապր, 2026
  • Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են 14:4003 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը կարևորել է կայուն հանքարդյունաբերության զարգացումը 14:3203 Ապր, 2026
  • Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը,. նա ապաքինվում է վնասվածքից. Ըմբշամարտի ֆեդերացիա 14:2403 Ապր, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է 14:1703 Ապր, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 14:0903 Ապր, 2026
  • Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Փաշինյան 14:0103 Ապր, 2026
  • Շուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիր 13:5403 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015