ՀԱՀ-ում՝ Յոհանեսբուրգից դեպի արևմուտք գտնվող եկեղեցիներից մեկում, առավոտյան պատանդներ էին վերցվել ու կրակոցներ հնչել: Իրավապահ մարմինների տեղեկության համաձայն՝ հրաձգության զոհ է դարձել 5 մարդ՝ գրում է Reuters գործակալությունը:
Հանցագործության հետ առնչության կասկածանքով բերման է ենթարկվել 40 մարդ, առգրավվել է ավելի քան 30 զենք ու զինամթերք: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ պատանդներն ազատ են արձակվել:
Տեղեկություններ չկան պատանդների թվի և նրանց պատանդ վերցնելու պատճառների մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պատանդ է վերցվել մոտ 200 մարդ: