• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ 23:08
Բաց հարթակ․ 3 թեկնածուներն ուղարկված են ՌԴ-ից, մեր պետականության տակ ռումբ է դրված. Սաֆարյան Բաց հարթակ․ 3 թեկնածուներն... 20:48
Հայաստանի շնորհապետական կուսակցության խոստումները Հայաստանի շնորհապետական կուսակցության խոստումները 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի
Հասարակություն
18:2507 Հլս, 2020

Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, թե որ փուլում է Մայր տաճարի վերակառուցումը:

«Այս պահին իրականացվում են Մայր տաճարի տարածքի բարեկարգման աշխատանքները, արևմտյան զանգակատան ամրակայումը, վեղարի շինարարական աշխատանքներն ավարտված են, օրերս խաչը տեղադրվեց, հարավային, հյուսիսային և արևելյան զանգաշտարակների վրա կատարվող շինարարական աշխատանքներն ավարտված են: Հարավայինը վերակառուցվել է ամբողջությամբ: Տոկոսային հարաբերությամբ աշխատանքների մոտ 50 տոկոսն է կատարված»,- հայտնեց Մուշեղ սրբազանը:

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով պնդել էր, թե աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի վերակառուցման աշխատանքները կանգնել են, քանի որ Կառավարությունը տաճարի շինարարության ծրագիրը չի ճանաչել որպես բարեգործական՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների արագ կատարումը:

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր տաճարի շինարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին:

«Մենք, եթե չեմ սխալվում, նոյեմբերի վերջին ենք դիմել: Դեկտեմբեր-հունվար ժամանակամիջոցն անցել է որոշակի բանակցային փուլերի մեջ: Աշխատանքը հեշտացել է, որովհետև ծրագիրը որոշակիորեն ավելի ֆինանսապես թեթևանում է, արտերկրից նյութերի ձեռքբերումների որոշակի արտոնություններ են լինում»,- նշեց Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը:

Կորոնավիրուսը և հայտարարված խիստ սահմանափակումները խանգարել են նաև տաճարի շինարարական աշխատանքներին, որոնք այդ ընթացքում դադարեցվել են, սակայն մայիսի սկզբին՝ շինարարական աշխատանքների վերսկսման թույլտվությունից հետո, շարունակվել:

«Եկեղեցին շատ հին է, երբևէ այս տեսակ ամբողջական վերանորոգում պատմության ընթացքում չի ունեցել: Եղել են մասնակի վերանորոգումներ, բայց այսպիսի հիմնանորոգում չի եղել երբևէ: 60-ականներին անգամ, երբ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է, շատ քիչ բաներ են ամրացվել: Այսօրվա նախատեսվածի  20-25%-ն է իրականացվել այն ժամանակ»,- նշեց Սրբազանը:

Նրա խոսքով՝ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի պատերն ամբողջությամբ ներարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված և միջազգային վերակառուցման փորձի մեջ կիրառելի նյութերով:

«Եթե ժամանակին հնարավոր չի եղել 2-մետրանոց պատը ծակել և ամրան անցկացնել՝ այն գոտևորելու համար, ապա այսօր այդ տեխնիկական հնարավորությունները կան: Գործածվել են հատուկ այդ նպատակի համար պատրաստված ամրաններ: Եկեղեցին նաև կունենա ջեռուցման և հովացման ստորգետնյա համակարգ, որը տեսանելի չի լինելու, բայց տաք և սառը օդ է մատակարարելու»,-հայտնեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Տաճարի որմնանկարների 30-35 տոկոսը պատերից ամբողջությամբ հեռացվել են՝ հատուկ մեթոդներով ու նյութերով մշակելու և վերականգնելու համար: «Այս պահին որմնանկարների ամբողջ պատմությունն ուսումնասիրվում է: Դրանց երեք շերտ է դուրս եկել, ինչ որ տեսել ենք, դրա տակ էլի որմնանկար կար, որի տակ՝ նույնպես: Հիմա մեր մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացնում՝ որոշում կայացնելու համար, թե որ շրջանի որմնանկարները վերականգնենք: Տեսել եք՝ եկեղեցին ավելի շատ օժտված էր բուսածածկային որմնանկարներով: Եղել է ժամանակաշրջան՝ մինչև 19-րդ դարի կեսերը,  երբ որմնանկարներն ավելի սրբապատկերային էին»,- նշեց Մուշեղ սրբազանը: Նա հույս հայտնեց, որ մեկ տարի հետո հավատացյալների համար Միածնաէջ տաճարը բաց կլինի:

Հիշեցնենք, որ 303 թվականին կառուցված տաճարի նորոգման բուն աշխատանքներից առաջ տեղի են ունեցել ուսումնասիրության ու նախագծման աշխատանքներ, որոնք մեկնարկել են 2012 թվականին։ Հետազոտական փուլում ներգրավվել են նաև վերականգնման ոլորտում փորձառու մասնագետներ արտերկրից: Շինարարական աշխատանքը սկսվել է 2017-ի ամռանը։ Վերջին անգամ Էջմիածնի Մայր տաճարը հիմնանորոգվել էր 1954-58 թվականներին։

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ2459
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Oծվում և վերատեղադրվում է Էջմիածնի մայր տաճարի գմբեթի խաչը 19:0014 Հնս, 2020 Oծվում և վերատեղադրվում է Էջմիածնի մայր տաճարի գմբեթի խաչը
  • Օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը 13:0814 Հնս, 2020 Օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը Հասարակություն
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն 12:1727 Փտր, 2020 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանի նպատակն է հասնել կայուն խաղաղության. Մոհաջերանի 00:2413 Մայ, 2026
  • Քվեաթերթիկում 9-րդը. ինչ է առաջարկում Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցությունը 00:1113 Մայ, 2026
  • Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում 23:5112 Մայ, 2026
  • Հաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումը 23:3612 Մայ, 2026
  • Գյուղացիների աշխատանքը ստաժ է համարվելու. «Հայաստան» դաշինքի խոստումը 23:1912 Մայ, 2026
  • «Միակ կուսակցությունն ենք, որը հայտարարում է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմի». Արամ Սարգսյան 23:0012 Մայ, 2026
  • Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է 22:5812 Մայ, 2026
  • Հունիսի 7-ին ընտրել համար 16 քվեարթերթիկն ու տեր կանգնել խաղաղությանը. ՔՊ քարոզարշավը Շենգավիթում 22:4412 Մայ, 2026
  • Որո՞նք են նախընտրական շրջանում ընտրակաշառք տալու և վերցնելու ձևերի մասին միֆերը. փորձագետներ 22:3012 Մայ, 2026
  • Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը․ Արփինե Սարգսյան 22:1912 Մայ, 2026
  • Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ 22:0212 Մայ, 2026
  • Ընտրությանը մասնակցելու համար պետք է համապատասխանեն մեկ պայմանի՝ ունենան ՀՀ քաղաքացիություն 21:4812 Մայ, 2026
  • Հեռավար կրթությունը հասանելի կդառնա տնային կալանքում գտնվող անձանց 21:3012 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի դեսպանը 21:1312 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Ընտրողը չի վերահսկվում․ փորձագետները հերքում են քվեարկության գաղտնիության մասին միֆերը 21:0012 Մայ, 2026
  • ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում էներգետիկ բարեփոխումներին 20:5912 Մայ, 2026
  • Ավելի քան 100 ուսանող կմշակեն և կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ. մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը 20:5512 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 12. 2026 20:5112 Մայ, 2026
  • Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցեր․ ՆԳ փոխնախարարը աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր 20:4712 Մայ, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն 20:4312 Մայ, 2026
  • Մայիս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3812 Մայ, 2026
  • Ակիֆ Քըլըչը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայասատն-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները 20:3212 Մայ, 2026
  • Սպորտից՝ արվեստ. Արթուր Էլբակյանի գունաթերապիան 20:2712 Մայ, 2026
  • Գյումրիում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին 20:2612 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը 20:2012 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.05.2026 20:1612 Մայ, 2026
  • Ակնկալում ենք, որ Ադրբեջանն ազատ կարձակի մեր 11 քաղաքացուն. ՌԴ ԱԳՆ 20:0412 Մայ, 2026
  • Արդարադատության նախարարը մասնակցել է Հարկադիր կատարման ծառայության 28-ամյակի տոնական միջոցառմանը 19:4812 Մայ, 2026
  • Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը. Ֆրանսինա Արմենգոլ 19:3112 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը 19:1412 Մայ, 2026
  • Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:1412 Մայ, 2026
  • Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն 19:0712 Մայ, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին 19:0512 Մայ, 2026
  • Պուտինին զեկուցել են նոր «Սարմատ» բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին 18:5612 Մայ, 2026
  • Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին 18:4812 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների 18:4212 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են պատերազմի ավարտ և Հորմուզի նեղուցի բացում. Ֆիդան 18:3312 Մայ, 2026
  • Առատաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել 18:2112 Մայ, 2026
  • Խորհրդարանում դեղերի ոչնչացման կարգի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել 18:1312 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:0212 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5412 Մայ, 2026
  • Նյու Յորքում քննարկվել են «Մեկ առողջություն» օրակարգը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները 17:4312 Մայ, 2026
  • Հարավային Կովկասում Ռուսաստանն անփոխարինելի է. Կալուգին 17:3412 Մայ, 2026
  • ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 17:2712 Մայ, 2026
  • Կանայք՝ գիտության աշխարհում 17:2012 Մայ, 2026
  • ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ 17:1412 Մայ, 2026
  • Եվրամիությունը մարդասիրական նպատակներով 20 մլն եվրո կտրամադրի Թուրքիային 17:1212 Մայ, 2026
  • Lուրեր 17:00 | Դատախազությունը պահանջում է դադարեցնել գեներալ Մանվելի կնոջ և Շանթի Յուրայի պայմանագրերը 17:0012 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները 16:5112 Մայ, 2026
  • Կասեցվել է «Մաքուր երկաթի գործարան» ընկերության վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ 16:3912 Մայ, 2026
  • ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր 16:3312 Մայ, 2026
  • Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ էր նշանակում Արարատ Միրզոյանի՝ «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը 16:1712 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում 15:5812 Մայ, 2026
  • Մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 2026 թվականի ապրիլի վճարման գործընթացը. ՄՍԾ 15:3912 Մայ, 2026
  • Մոսկվային անհիմն են մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների համար. ՌԴ ԱԳՆ 15:2412 Մայ, 2026
  • Եվրոպան պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի հետ. Ստուբ 15:0912 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 15:0412 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակվել 15:0012 Մայ, 2026
  • Կաշառք Բաղրամյան համայնքի բնակիչներին՝ «Ուժեղ Հայաստան»-ին ընտրելու պայմանով 14:5712 Մայ, 2026
  • Ի գիտություն մշակութային աճուրդներով հետաքրքրված կազմակերպությունների 14:5312 Մայ, 2026
  • Մեր նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին. էկոնոմիկայի փոխնախարար 14:4612 Մայ, 2026
  • Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել 14:3112 Մայ, 2026
  • Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի 14:2812 Մայ, 2026
  • Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը 14:2312 Մայ, 2026
  • Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքված՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ 14:1812 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 14:1512 Մայ, 2026
  • Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 14:1012 Մայ, 2026
  • «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն. ստորագրվել է հուշագիր 14:0412 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գառնիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:4712 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 13:2912 Մայ, 2026
  • Իրանական առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ 13:1412 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | 2007-ի գործարքները դատարանը անվավեր է ճանաչել․ 14 հողամաս կվերադարձվի համայնքին 13:0012 Մայ, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 503 մլն դրամի հարկ է վճարել 12:5812 Մայ, 2026
  • «Սամվել Կարապետյանդ էլ հետը 180 000-ով փող ա բաժնում». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր տեսանյութ է հրապարակել 12:4512 Մայ, 2026
  • ՀՀ-ում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման հիմքում ԱՄՆ-Հայաստան տեխնոլոգիական համագործակցության օրակարգն է. Դեյվիդ Ալեն 12:3612 Մայ, 2026
  • Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին 12:1712 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել 11:5612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4512 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր 11:4212 Մայ, 2026
  • Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է 11:3112 Մայ, 2026
  • Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին 11:2812 Մայ, 2026
  • Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:2312 Մայ, 2026
  • Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում. Կալուգին 11:1812 Մայ, 2026
  • Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ 11:1412 Մայ, 2026
  • Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք 11:0612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արզնի գյուղում 11:0212 Մայ, 2026
  • Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ 10:5912 Մայ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 10:4912 Մայ, 2026
  • Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 10:1012 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրթական հաստատությունը կրթության համար է. ով չի հասկացել՝ կհասկացնենք. ԿԳՄՍ նախարար 10:0012 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 09:5012 Մայ, 2026
  • Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր․ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում 09:3012 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1312 Մայ, 2026
  • Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան 08:5912 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4112 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում, ներկայացվել են համաժողովի հիմնական առաջնահերթությունները 08:1312 Մայ, 2026
  • Տավուշում վագոն-տնակ է այրվել 08:0012 Մայ, 2026
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում 01:0012 Մայ, 2026
  • Թրամփի կողմից իրանական առաջարկի մերժման ֆոնին նավթի գները բարձրացել են 00:4712 Մայ, 2026
  • Բա ո՞վ, եթե ոչ մենք. ըստ Շիրինյանի՝ հայ ժողովրդի համար կենսական է քրիստոնեական ժողովրդավարությունը 00:3512 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015