• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ում կատարվել է 123 815 հետազոտություն. ԱՆ-ն ամփոփել է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները
Հասարակություն
16:3806 Հլս, 2020

ՀՀ-ում կատարվել է 123 815 հետազոտություն. ԱՆ-ն ամփոփել է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները: 
 
Հակահամաճարակային միջոցառումներ
 
- Գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան:
 
- Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ:
 
- Սահմանվել է համաճարակաբանական կապերի բացահայտում և հետագա 14-օրյա բժշկական հսկողություն Հայաստանի տարածք մուտք գործած (ցամաքային, երկաթուղային և օդային ճանապարհով) անձանց նկատմամբ:
 
- Մշակվել և ներդրվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը: Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են կարանտինային վայրերում՝ ապահովելով նրանց առողջական վիճակի հսկողության, լաբորատոր հետազոտությունների համար՝ նմուշառման, տվյալների բազայի վարման և հակահամաճարակային միջոցառումների իրականացում՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն: Կարանտինի ընթացքում (փետրվար-մայիս) մեկուսացվել և հսկողության է վերցվել 9225 քաղաքացի, որոնցից 32,8%-ում (3032) հայտնաբերվել են դրական դեպքեր: Թվով 30 կարանտինային վայրում աշխատանքները կազմակերպվել են բուժաշխատողների և կամավորների (շուրջ 400 անձ) ներգրավմամբ:
 
- Ինքնամեկուսացման դեպքում կատարվել է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և տրամադրում պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար: Հուլիսի 5-ի դրությամբ ինքնամեկուսացվել է ընդհանուր առմամբ 83500 քաղաքացի:
 
- Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդների և մեկուսացված անձանց շրջանում իրականացվում են լաբորատոր հետազոտություններ: Հուլիսի 6-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 123815 լաբորատոր հետազոտություն:
Հզորացվել են լաբորատոր կարողությունները՝ վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում նոր ՊՇՌ լաբորատորիաների ստեղծում՝ այս ամենի արդյունքում ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն:
 
- Բժշկական կազմակերպություններում ապահովվել է վարակի հսկողության (մեծ հոսքերի ժամանակ) և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը:
 
- Մարտից ձևավորվել է 24/7 ռեժիմով գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն» և հունիսի 18-ի դրությամբ սպասարկվել է 83092 քաղաքացու զանգ: Նույն ժամանակահատվածում առողջապահության նախարարության թեժ գիծ ստացվել է 49196 զանգ: Բժշկական կենտրոնների վերապրոֆիլավորում, հագեցում, կադրային ներուժ.
 
- Վերապրոֆիլավորել և կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 19 բժշկական հաստատություններ: Դրանք են` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաճյուղը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Կապանի բժշկական կենտրոնը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում «Մեդլայն-կլինիկ» ԲԿ-ն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման կենտրոն), «Դիլիջան» բժշկական կենտրոնը, Սպիտակի բժշկական կենտրոնը, Վեդու բժշկական կենտրոնը, Մարտունու բժշկական կենտրոնը. բաժանմունքներ են առանձնացվել` «Էրեբունի», «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններում, Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, «Արաբկիր» բժշկական համալիրում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում (նորածինների և շտապ վիրաբուժական միջամտության կարիք ունեցող երեխաների բուժում), «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (երեխաների ախտորոշման և տեղափոխման կենտրոն): Այսպիսով` ծավալվել է 2612 մահճակալ, որից 287-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:
 
- Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ: Հաստատվել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը», համաձայն որի կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից: Հուլիսի 6-ի դրությամբ 9086 պացիենտ գտնվում է վերջիններիս հսկողության տակ:
 
- Կանոնակարգվել է «Շտապօգնության» ծառայության մեքենաների միջոցով (ներառյալ` վարորդ) շրջիկ բրիգադներով COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառման իրականացումը և տեղափոխումը:
 
- Բժշկական անձնակազմն ապահվվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց):
 
- Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնաշենքում մեկնարկել են վերանորոգման շինարարական աշխատանքներ: Կորոնավիրուսային վարակ և ինֆեկցիոն հիվանդություններից մահացած անձանց դիահերձում կատարելու նպատակով մասնաշենքը վերազինվում է:
 
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք:
 
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է գինեկոլոգիական սեղանով, դոպլեր սարքավորումներով, ծննդալուծման համար անհրաժեշտ գործիքներով և պարագաներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:
 
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում ընթանում են սարքավորումների հագեցման աշխատանքներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:
 
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսել են շինարարական աշխատանքներ` 50 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միաժամանակ, ԲԿ-ի առաջին հարկում նախատեսվում է ծավալել նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է պացիենտների տեսակավորումը ըստ ծանրության աստիճանների:
 
-«Էրեբունի» բժշկական կենտրոնում ընթանում է շինարարական աշխատանքներ` 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար:
 
- Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ընթանում են աշխատանքներ` 140 մահճակալային ֆոնդ ծավալելու համար, որից 40-ը՝ վերակենդանացման համար:
 
- «Արաբկիր» բժշկական համալիրում 14 օրում կառուցվել է հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Մեկուսարանն ունի 8 հիվանդասենյակ և 16 մահճակալ:
 
- Սահմանվել է ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունների (ըստ զոնաների) և COVID-19-ով պայմանավորված կոնտակտավորների շարունակական հսկողություն իրականացնող բժիշկների ցանկը և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողության ընթացակարգը:
 
- Մարտից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար: Հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրոսային հիվանդության վերաբերյալ դասընթացներին մասնակցել է 5680 բուժաշխատող և վարչական աշխատող:
 
- Անցկացվել է նեղ մասնագիտական տեղական և միջազգային վեբինարների 20 քննարկում` նոր կորոնավիրուսային վարակի թեմայով, որին մասնակցել է 2270 բուժաշխատող:
 
- Բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության բուժման մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով ստեղծվել և գործարկվել է առցանց բժշկական կոնսիլիումի հարթակ:
 
- Ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, որի հիման վրա հավաքվել է շուրջ 4500 հայտ, որից 1600-ը բուժանձնակազմ (բժիշկ, բուժքույր, մայրապետ, օրդինատոր, ուսանող) մնացածը եղել են այլ մասնագիտությամբ։ Բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի համաձայն՝ շուրջ 600 կամավոր ներգրավվել է աշխատանքներում:
 
- Մշակվել և ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 806-Ն որոշմամբ հաստատվել է «Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության կարգն ու պայմանները:
 
- Հուլիսի 6-ի դրությամբ արտերկրից Հայաստան է ժամանել 46 մասնագետ, որից 1-ը՝ Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից և ևս 11 բուժաշխատող` Իտալիայից: Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, բուժքույրեր են:
 
- Հուլիսի 6-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությունից բուժված 16302 պացիենտ, հաստատված բոլոր դեպքերից մահացությունը կազմում է 1.7 %: Հուլիսի 5-ի դրությամբ բուժում ստացող պացիենտներից 516-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ 128-ը` ծայրահեղ ծանր:
 
Սարքերի, անհրաժեշտ պարագաների, դեղերի ձեռքբերում
 
- Ձեռք է բերվել և բաշխվել է 159 արհեստական օդափոխության սարք: Մինչև սեպտեմբերի վերջ կմատակարարվի ևս 30 ԹԱՕ սարք:
 
- Ձեռք են բերվել և բաշխվել շուրջ 830 թթվածնի շարժական ապարատներ:
 
- Ձեռք են բերվել և COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին բաշխվել են անհատական պաշտպանիչ պարագաներ: Պաշտպանիչ արտահագուստ` 172500, պաշտպանիչ դիմակ` 327000, բժշկական դիմակ` 440000, պաշտպանիչ ակնոց` 32000, խալաթ` 102000 հատ:
 
- ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 5 շտապօգնության մեքենա, ինչպես նաև 6 ամենագնաց։ Համակարգի կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել նաև 20 շտապօգնության ավտոմեքենա:
 
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալին տրամադրվել է մեկական ուլտրաձայնային հետազոտման սարք: Մինչև հուլիս ամսվա վերջ մեկական ուլտրաձայնային հետազոտման սարքեր տրամադրվելու են «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին, Մարտունու ԲԿ-ին, Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ին և Սպիտակի ԲԿ-ին:
 
- Բժշկական հաստատություններին բաշխվել են 235 հատ պացիենտի մոնիտորներ և 6 ԷՍԳ սարքեր։
 
- Ձեռք են բերվել և բաշխվել շուրջ 1500 պուլսօքսիմետրներ, շուրջ 20 լարինգոսկոպ, շուրջ 150 ավտոմատ ներարկիչներ, շուրջ 600 թթվածնի ծավալաչափեր` խոնավացուցիչով։
 
- ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին տրամադրվել է մեկական շարժական թվային ռենտգեն սարք, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին՝ թվով 2 շարժական թվային ռենտգեն սարք: Մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցների համար ձեռք են բերվել և 4 շարժական թվային ռենտգեն սարքեր բաշխվել են Սպիտակի, Վեդու, Մարտունու և Դիլիջանի «Իրվինգ» ԲԿ-ներին: Նախատեսվում է ձեռք բերել նաև լրացուցիչ 2 ունիվերսալ ռենտգեն սարք:
 
- Իրականացվել է COVID-19-ի համար անհրաժեշտ սարքավորումների հավաքագրում մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններից՝ դրանք հիվանդության վարման գործընթացում ներգրավված՝ ընտրված բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, 31 անուն շուրջ 1000 միավոր բժշկական սարքավորումներով և պարագաներով համալրվել է 5 վերակազմավորված հիվանդանոցների նյութատեխնիկական բազան:
 
- Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ՝ ձեռք են բերվել և բաշխվել ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում օգտագործվելու համար անհրաժեշտ հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ցավազրկողներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, անզգայացնող, սեդատիվ, հակաալերգիկ և անաֆիլակսիյաի, սիրտ-անոթային համակարգի, միզամուղներ, հակագերճնշումային, հակախողային, անզգայացնող, սրտխարնոցի և արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր:
 
- Ձեռք են բերվել հակավիրուսային դեղեր` «Հիդրոքսիքլորոքվին» 200 մգ, «Լոպինավիր-Ռիտոնավիր» (Ալուվյա), «Տոնսիլիզումաբ» (ակտեմրա) 200 մգ, 80 մգ, որոնք տրամադրվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
 
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ երեխաների մոտ կավասակի հիվանդությունը կանխելու և բուժելու նպատակով կազմակերպվել է «Օգտագամ» դեղի ձեռքբերումը, որը տրամադրվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
 
- «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի հաստատումից հետո ձեռք են բերվել դեղեր, որոնք ընդգրկված են վերոհիշյալ ուղեցույցում, և տրամադրվել ք. Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:
 
- Ձեռք է բերվել նաև «Ռեմդեսեվիր» դեղը, որը կմատակարարվի մինչև սույն թվականի հուլիսի 15-ը, և «Ավիգան» (ֆավիպավիր), որն արդեն ստացվել է որպես մարդասիրական օգնություն:
 
Ուղեցույցների մշակում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում
 
- Մշակվել են ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեությունների ծավալման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում, շինարարական հրապարակներում, առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, մարմնամարզական օբյեկտներում, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ոլորտում, բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում, նախադպրոցական կրթության հաստատություններում, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում:
 
- Մշակվել և հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված լաբորատոր պայմաններում կենսանվտանգության /կենսապահովության և բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի ու դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցները:
 
- Մշակվել են ծերանոցներում, մանկատներում, հոգեբուժական հիմնարկներում, կալանավայրերում ու զորամասերում հիվանդության կանխարգելման սկզբունքները, որոնց հիման վրա մարտի սկզբից արգելվել են տեսակցությունները:
 
- Նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բուժաշխատողների և հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, անվտանգ և արդյունավետ պայքարելու համար, մշակվել կամ թարգմանվել ու տեղայնացվել է իրազեկման 57 պաստառ, թարգմանվել և պատրաստվել է 22 սոցիալական հոլովակ, ինչպես նաև պատրաստվել են տեսադասընթացներ նոր կորնավիրուսային վարակի վերաբերյալ: Առողջապահության նախարարության պատվերով պատրաստվել և հեռարձակվել է 7 հեռուստահաղորդում, 8 սոցիալական հոլովակ: Թեմայի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով կազմակերպվել է 225 հարցազրույց, պատրաստվել և տարածվել է 133 մամուլի հաղորդագրություն:
 
- Տպագրվել և 3 ամիս տևողությամբ 60 բիլլբորդի վրա տեղադրվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված խորհուրդները: Սոցիալական գովազդ է տեղադրվել կանգառներում՝ 29 կողմ սքրոլլերային, 59 կողմ պոստերային (ստասիկ) ՝ 3 ամիս տևողությամբ:
 
- Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցության արդյունքում ստացվել է զգալի օժանդակություն, այդ թվում՝ սարքերի, ախտորոշիչ թեստերի, դիմակների և պարագաների տրամադրման, ինչպես նաև մասնագիտացված թիմեր ուղարկելու միջոցով: Որպես նվիրատվություն ստացված թեստերի ընդհանուր թիվն է 61152:
 
- Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի փոխանակում և համագործակցություն է իրականացվում հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Չինաստանի մեր գործընկերների ու դիվանագիտական օղակների, Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար խորհրդակցություններ և տեսակոնֆերանսներ են կազմակերպվում ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարությունների հետ։
Դիտումների քանակ144
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թարմացում. 06.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, առողջացել 162 քաղաքացի 10:3806 Հլս, 2020 Թարմացում. 06.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, առողջացել 162 քաղաքացի Առողջապահություն
  • Թարմացում․ 05․07․2020 Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 706 է, առողջացել է 205 մարդ 11:0105 Հլս, 2020 Թարմացում․ 05․07․2020 Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 706 է, առողջացել է 205 մարդ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015