Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով հերթական դատական նիստը: Դատաքննությունը հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:
Նիստը նախագահում էր դատավոր Դավիթ Բալայանը:
Այսօրվա նիստին պետք է ներկայացվեր վկաներին հարցաքննելու հաջորդականությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին՝ ժամը 10:30-ին։
Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: