• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության խոստումները Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության խոստումները 19:47
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ՌԴ պետական ռեեստրում Նարեկ... 18:41
ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի... 18:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 11:2518 Հնս, 2020

Դիմակ չկրելը և անձը հաստատող փաստաթուղթ չունենալը համարվելու են երկու առանձին վարչական իրավախախտում. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վերջին շրջանի հիմնական խնդրի՝ կորոնավիրուսի համաճարակի մասին քննարկմամբ: Վարչապետը նշեց, որ երեկ կրկին բարձր արդյունքն են ունեցել դրական թեստերի մասով, և դրա պատճառը հակահամաճարակային կանոնները համատարած չպահպանելն է:

«Մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ քաղաքացիները պիտի իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղ ունենան, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը ոստիկանության համար հեշտանա և ավելի արդյունավետ գործի:

Վարչապետը հայտնեց, որ դիմակ չկրելը և անձը հաստատող փաստաթուղթ չունենալը համարվելու են երկու առանձին վարչական իրավախախտում և երկու վարչական իրավախախտումով են արձանագրվելու:

«Մենք պետք է արձանագրենք, որ պետական բոլոր մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պետք է պարտադիր հերթերը կարգավորեն: Համապատասխան հանձնարարական է ուղարկվել, բայց պետք է վերահսկել՝ որքանով է դա տեղի ունենում»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ բանկերում կանոնների պահպանումը շատ կարևոր է, քանի որ մարդկային մեծ հոսքի հետ գործ ունեն:

«Հայփոստը», մաքսատները, հարկ վճարողների սպասարկման կետերը, ոստիկանության անձնագրային կետերը, վարորդական իրավունքների, պետհամարանիշների թողարկման կետերը, դրանց ղեկավարները պետք է իմանան, որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այդ տարածքներում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար՝ նշեց վարչապետն ու հավելեց, որ վերլուծությունների համաձայն՝ համավարակի տարածման հիմնական աղբյուրները բանկերն ու մոտ հասցեներն են:

«Այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, ինչքան էլ ռեսուրսները սահմանափակ են: Ձևավորվել են համատեղ կարգախմբեր, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները: Կարևոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների գների էական գնանկում, և ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ շուտով մեկ դիմակը հնարավոր կլինի ձեռք բերել 60-70 դրամով, և հիշեցնելով քաղաքացիներին, որ կրած դիմակը պաշտպանում է ոչ այնքան դնողին, որքան դիմացինին: 

Վարչապետը նշեց նաև, որ երկրում վարակակիրների թիվը հասնում է տասնյակ հազարների, և մենք պետք է ցանկացածի հետ շփվելիս համարենք, որ գործ ունենք վարակակրի հետ:

«Հետևաբար՝ դիմակ չկրելու կոնտեքստը ոչ այնքան այն է, որ ես չեմ վախենում վարակվելուց, այլ ավելի շատ այն է, որ ես պատրաստ եմ ուրիշներին վարակելու: Մեր հայրենակիցները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն հարցը: Որովհետև այս պայմաններում դիմակ չկրելը որոշակի անպատասխանատվության դրսևորում է ոչ այնքան սեփական անձի, որքան դիմացինի նկատմամբ: Ցավոք, ամեն օր մենք կորոնավիրուսից մահվան դեպք ենք ունեցել: Մահացությունների թիվը ուղղակի կապի մեջ է ընդհանուր թվի հետ: Այսինքն՝ ինչքան մեծ է դրական դեպքերի թիվը, այնքան մեծ է մահացության ցուցանիշը: Հետևաբար մեզնից յուրաքանչյուրը չվարակվելով ու չվարակելով՝ որոշակի կոնկրետ ազդեցություն ունի մահացության ցուցանիշի վրա»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուրիս վարքագիծը նշանակություն ունի այս համավարակը հաղթահարելու հարցում:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ46
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գավառի ԲԿ-ն համալրվել է արդի սարքավորումներով 19:2020 Մայ, 2026
  • ԱԲ և թվայնացման ներդրումը՝ ՀՀ տնտեսության զարգացման գործոն 19:0720 Մայ, 2026
  • Հաղարծինում այրվել է վագոն-տնակ 18:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում. Գալուզին 18:4520 Մայ, 2026
  • ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները 18:3620 Մայ, 2026
  • Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը 18:2420 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան թույլատրել է ռուսական նավթից ստացված վառելիքի ներմուծումը 18:0420 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի հաղթողները 17:4820 Մայ, 2026
  • Ռուսաստանն ուկրաինական անօդաչու սարքերը վերաուղղորդում է Բալթյան երկրներ. Ուկրաինայի ԱԳՆ 17:3520 Մայ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին 17:2620 Մայ, 2026
  • ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է 17:1720 Մայ, 2026
  • PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ 17:0820 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր արտոնություններ 17:0020 Մայ, 2026
  • ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման թիվը 2024-ին 2019-ի համեմատությամբ աճել է մոտ 35 հազարով 16:5720 Մայ, 2026
  • RISE Powered by Silicon Mountains 2026-ը կներկայացնի պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարությունները 16:4720 Մայ, 2026
  • Այժմ ՀՀ քաղաքացիներին ավելի շատ վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում. Յոհաննես Լուխներ 16:3620 Մայ, 2026
  • Ֆինանսների նախարարությունում ԱԶԲ պատվիրակության հետ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք նախագծերը 16:3120 Մայ, 2026
  • «Սրանց էդ բենզին-մենզին հարցերը կլուծեմ ես». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 16:2120 Մայ, 2026
  • ՀՀ արտաքին առևտրում եվրոպական ուղղությունը թռիչք է գրանցել. ցուցանիշն աճել է 54.3 տոկոսով 16:1420 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում 16:0220 Մայ, 2026
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում առավել զգուշավոր լինել երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում 15:5120 Մայ, 2026
  • Գնումների արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում 15:4720 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 15:3220 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 15:1320 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստան–ԵՄ առևտուրը կտրուկ աճել է. ինչ ապրանքներ են ներմուծվել ու արտահանվել 15:0020 Մայ, 2026
  • Սի Ծինփինն ընդունել է Վլադիմիր Պուտինին 14:5820 Մայ, 2026
  • Հայտնի են միասնական քննությունների օրերը 14:4620 Մայ, 2026
  • Օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովմանը միտված օրենսդրական նախաձեռնություն է մշակվել 14:3820 Մայ, 2026
  • Քննարկվել է բանկերի հարկային միջավայրի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթը 14:2620 Մայ, 2026
  • ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 14:1320 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները 14:0420 Մայ, 2026
  • 2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմերով 13:5520 Մայ, 2026
  • Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ 13:4420 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի 13:3620 Մայ, 2026
  • ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանն առնչվող կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ 13:2820 Մայ, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:2120 Մայ, 2026
  • Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները 13:1220 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ 13:0020 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սևանա լճի ափին ապամոնտաժվել են նախկին պաշտոնյաներին առնչվող շինություններ 13:0020 Մայ, 2026
  • ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը 12:5220 Մայ, 2026
  • Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 12:3920 Մայ, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն 12:2520 Մայ, 2026
  • Մեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ գորգ դուրս կգան հունահռոմեականները 12:0920 Մայ, 2026
  • Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն 12:0120 Մայ, 2026
  • ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն 11:4920 Մայ, 2026
  • 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ 11:4220 Մայ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 949 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:3120 Մայ, 2026
  • Չինաստանը մտադիր է ավելի ամրապնդել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը․ Սի Ծինփին-Պուտին հանդիպում է տեղի ունեցել 11:2120 Մայ, 2026
  • Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել է 11:0420 Մայ, 2026
  • Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ 11:0320 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 10:5420 Մայ, 2026
  • Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի 10:4720 Մայ, 2026
  • Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի․ ԿԳՄՍՆ 10:2420 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ըստ երևույթին Կարապետյանին ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը. The Insider 10:0020 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր 09:4920 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ 09:4520 Մայ, 2026
  • Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել 09:2820 Մայ, 2026
  • Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով 09:0920 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 08:4120 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:2920 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1520 Մայ, 2026
  • Միսաք Խոստիկյանի աբստրակտ կտավները 08:0620 Մայ, 2026
  • Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը 00:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում. Օվերչուկ 00:4220 Մայ, 2026
  • Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները 00:3520 Մայ, 2026
  • Հայկական պետության ձևավորման հիմքում՝ համահայկականություն, առաջին քայլը՝ ընդդիմափոխություն. ԺՀԿ 00:1020 Մայ, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնել ՄԻՊ ազգային համակարգը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին 23:5919 Մայ, 2026
  • Գլխադասային հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀԾԿՀ և ՄՍՇՊՀ զեկույցները 23:3519 Մայ, 2026
  • ԼՀԿ-ն պահանջում է չեղարկել Ակադեմիական քաղաքի ծրագիրը 23:1519 Մայ, 2026
  • Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել 22:4819 Մայ, 2026
  • Ովքեր են վարչապետ Փաշինյանի հաղթանակը կանխել փորձող ՌԴ գործակալները. The Insider-ի բացահայտումը 22:4219 Մայ, 2026
  • Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը 22:3619 Մայ, 2026
  • Հաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար 22:2419 Մայ, 2026
  • Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին 22:1519 Մայ, 2026
  • Հարցազրույց Նինա Կարապետյանցի հետ 22:0519 Մայ, 2026
  • Թե ում եք ընտրել՝ ոչ ոք չի իմանա. նոր իրազեկում՝ հենց սահմանին՝ Զվարթնոցից Բագրատաշեն 21:5419 Մայ, 2026
  • ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է միջազգային համաժողովի 21:4519 Մայ, 2026
  • Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կա երկու զոհ և երկու տուժած 21:3819 Մայ, 2026
  • ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը 21:1419 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Կրեմլի պլանը՝ տապալել Փաշինյանին․ բացահայտվել են ներգրավված գործակալները 21:0019 Մայ, 2026
  • Ավագ դպրոցականները՝ ծխախոտի դեմ պայքարի առաջամարտիկներ 20:5919 Մայ, 2026
  • ԵՄ-ն կկրճատի ներդրումները Ռուսաստանի հետ համագործակցող երկրներում. Կալաս 20:5619 Մայ, 2026
  • Հայկական ինքնատիպ գորգեր՝ Աննա Պօղիկեանի գծանկարներով 20:5319 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել 20:5119 Մայ, 2026
  • Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 20:4819 Մայ, 2026
  • Մեկ օր՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ 20:4519 Մայ, 2026
  • «ՆԱ». մշակույթ ստեղծող կանայք 20:4519 Մայ, 2026
  • ՀԱՊԿ-ը ոչ մեկի համար սպառնալիք չէ. Մասադիկով 20:4219 Մայ, 2026
  • Մայիսի 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3919 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Գյումրիում 19:12-ի դրությամբ եղել է շուրջ 970 մարդ. ԻՔՄ 20:3419 Մայ, 2026
  • Կուբայի նախագահն զգուշացրել է ԱՄՆ-ին 20:3219 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.05.2026 20:2619 Մայ, 2026
  • Հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը 20:1919 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 19. 2026 20:1219 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում 20:0619 Մայ, 2026
  • Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան 19:5819 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից 19:5119 Մայ, 2026
  • «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 988 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4319 Մայ, 2026
  • Օգտագործել են ռուսական բանկային քարտեր. «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցները ընտրակաշառք են տվել-ստացել 19:3419 Մայ, 2026
  • Պայթյուն Դամասկոսում. կա առնվազն մեկ զոհ 19:2819 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015