• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 20:12
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայ արձակի ալպիական մանուշակը. Բակունցը՝ 121 տարեկան
Հասարակություն
12:4113 Հնս, 2020

Հայ արձակի ալպիական մանուշակը. Բակունցը՝ 121 տարեկան

Նրա գրական կյանքը հազիվ մի տասնամյակ տևեց, բայց չկրկնող իր գույնով ու ձեռագրով նա մնաց հայ արձակի պատմության մեջ:

Ակսել (Ալեքսանդր) Բակունցը ծնվել է 1899 թվականին Գորիսում: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի՝ ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Ծխական դպրոցն ավարտելուց հետո՝ 1910 թվականին, ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատանքի է անցել Զանգեզուրի Լոր գյուղում:

Գիտելիքները խորացնելու ցանկությունը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադառնում ու աշխատանքի է անցնում իր հարենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես՝ այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրելով պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: 

Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:

1924 թվականին լույս է տեսնում Բակունցի «Գավառական նամականին», որը անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը, իսկ «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը նոր լույս են սփռում նրա անսպառ եռանդի ու էության բացահայտմանը: Խոսուն ակնարկաշարերի կողքին տպագրվում են նրա «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքները:

«....Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան....»

1927 թվականը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ընթերցող հասարակության սեղանին դրեց «Մթնաձոր» ժողովածուն, որն արժանացավ ընթերցողների ջերմ ընդունելությանը:  

Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն:
 
Բակունցի սցենարներով «Հայֆիլմում» նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961 թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները: 
 
Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, մանկավարժական քոլեջ` Երևանում, 1970 թ.-ից Գորիսում գործում է  նրա տուն-թանգարանը:

Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաև Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էին առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում՝ զրպարտվում էր «մահացու բոլոր մեղքերի մեջ»:

Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին, և 1936-ի օգոստոսի 9-ին շատերի հետ նաև ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն»:

Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնարդարացման ճիգերն ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը.

«Ծա՜նր է, շա՜տ ծանր... Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում... Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս... Ի՞նչ է լինելու ինձ հետ... Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...»

Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ 25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

«Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը... Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.   

- Ոչ մի հողն այսպես չի բուրում, չէ~...

Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր, և այդպես էլ մնաց իմ հուշերում...» (Գուրգեն Մահարի)

 

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ81
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարտ 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0327 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 14 նոր մեղադրյալ. Գյումրու անկարգությունների գործով նոր զարգացումներ 21:0027 Մար, 2026
  • Meta-ն և Google-ը պարտվել են դեռահասների համար հարթակների վնասակարության վերաբերյալ դատին 20:5827 Մար, 2026
  • Ռուբիոն վստահեցրել է G7-ի գործընկերներին, որ Իրանի դեմ գործողությունը կավարտվի մի քանի շաբաթվա ընթացքում 20:5227 Մար, 2026
  • Երաժշտական մրցույթ-փառատոների դափնեկիրները պարգևատրվել են 20:4827 Մար, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ 20:4227 Մար, 2026
  • Պակիստանը վերսկսում է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ. Reuters 20:3627 Մար, 2026
  • Աջարիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 20:3027 Մար, 2026
  • Գիտական նորարար նախագծեր՝ համադպրոցական փառատոնում 20:2427 Մար, 2026
  • Ուկրաինան կարող է մինչև հունիս սպառել պատերազմի համար նախատեսված միջոցները. Bloomberg 20:1827 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 20:1227 Մար, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Digital Qazaqstan համաժողովին 20:0327 Մար, 2026
  • Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են 19:5727 Մար, 2026
  • Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը 19:5227 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 19:4727 Մար, 2026
  • Քննարկվել են միջազգային կազմակերպություններում լեռնային երկրների օրակարգերին առնչվող հարցեր 19:3827 Մար, 2026
  • Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ»-ի հայցը․ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշումը ուժի մեջ է 19:3027 Մար, 2026
  • Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 38 ծրագրային հայտ 19:2727 Մար, 2026
  • ՏԿԵ փոխնախարարները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պատվիրակությանը 19:1827 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 27 մարտ. 2026 19:0727 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Միլիարդավոր դրամների խախտումներ, փողերի լվացում․ ՔԿ-ն՝ Սամվել Կարապետյանի գործի մասին 19:0027 Մար, 2026
  • Պապիկյանը և Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր 18:5727 Մար, 2026
  • Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման տվել. Ֆուաթ Օքթայ 18:5027 Մար, 2026
  • Պապիկյանը և և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր 18:4427 Մար, 2026
  • Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ռյուտե 18:2827 Մար, 2026
  • Գանձաքար-Իծաքար 36,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցված է. վարչապետ 18:1827 Մար, 2026
  • ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի դեմ՝ Ուկրաինայի պատճառով 18:1027 Մար, 2026
  • Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը 17:5927 Մար, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5727 Մար, 2026
  • Պուտինը չի խնդրել գործարարներին ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը. Պեսկով 17:4527 Մար, 2026
  • Քուվեյթը հայտարարել Մուբարաք ալ Քաբիր նավահանգստին անօդաչու թռչող սարքով և թևավոր հրթիռով հարվածի մասին 17:3627 Մար, 2026
  • Պապիկյանը հանդիպել է Safran Electronics & Defense-ի պաշտպանության գծով ղեկավարի հետ․ ստորագրվել է պայմանագիր 17:1727 Մար, 2026
  • Իրացնելով Ինտերպոլից ստացված տեղեկությունները՝ հայտնաբերվել են օտարերկրյա հետախուզվողներ 17:0427 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Ջրի ծավալի ավելացում Դեբեդում, հեղեղումներ՝ Կապանում. առատ տեղումների հետևանքները 17:0027 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:4827 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ 16:4227 Մար, 2026
  • ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը. վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին 16:3627 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ 16:3327 Մար, 2026
  • Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր 16:3127 Մար, 2026
  • Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել 16:1627 Մար, 2026
  • Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել 16:1227 Մար, 2026
  • Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:5927 Մար, 2026
  • Դա մեզ համար է պետք, որ ՀՀ-ն չունենա կոնֆլիկտ. Արայիկ Հարությունյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին 15:5727 Մար, 2026
  • Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին 15:4727 Մար, 2026
  • Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել. ՏԿԵ նախարարը հանդիպել է Իան Մալինիի հետ 15:4327 Մար, 2026
  • Կեղծ արձանագրություն և ոչ թարմ ձվեր «Արզնի»-ի արտադրանքում. ՍԱՏՄ-ը բացահայտել է խախտումներ 15:3527 Մար, 2026
  • Հայաստանում առաջին սինդիկացված վարկը. 300 մլն դոլար՝ արհեստական բանականության կենտրոն ստեղծելու համար 15:2927 Մար, 2026
  • Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար. գազանջատում Կապանի որոշ հասցեներում 15:2327 Մար, 2026
  • Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա 15:2127 Մար, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:1127 Մար, 2026
  • Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն. ՀՀ ԱԺ նախագահ 15:1127 Մար, 2026
  • Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ 15:0227 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք.Սիմոնյանը՝ նախօրեին տեղի ունեցածի մասին 15:0027 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը 14:5427 Մար, 2026
  • Թրամփը երկարաձգել է Իրանի էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը 14:4527 Մար, 2026
  • Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան 14:3827 Մար, 2026
  • Կասեցվել են երկու կազմակերպության քաղաքաշինական գործունեության իրականացման լիցենզիաները 14:2827 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:2127 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարը և Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները 14:1827 Մար, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 14:0927 Մար, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0627 Մար, 2026
  • Պուտինը Ռուսաստանի խոշոր բիզնեսին առաջարկել է ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը. The Bell 13:5827 Մար, 2026
  • Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան 13:4927 Մար, 2026
  • Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ 13:4127 Մար, 2026
  • Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում. ՔՊ խմբակցության քարտուղար 13:3327 Մար, 2026
  • Եկել եմ քվեարկության. վարչապետ 13:2427 Մար, 2026
  • ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը 13:2127 Մար, 2026
  • Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը 13:1327 Մար, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե 13:1027 Մար, 2026
  • Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1027 Մար, 2026
  • Կարեն Գրիգորյանի ճեպազրույցը 13:0327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը 13:0127 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Խոսույթը, որ խաղաղությունն արժանապատիվ չէ, պատերազմի խոսույթ է. վարչապետի տեսաուղերձը 13:0027 Մար, 2026
  • Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա 12:5227 Մար, 2026
  • Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ 12:4127 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի տարբերանշանի ներկայացում 12:2427 Մար, 2026
  • ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին 12:2427 Մար, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 12:0827 Մար, 2026
  • Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն 12:0727 Մար, 2026
  • Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ 12:0327 Մար, 2026
  • Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. Փաշինյան 11:5127 Մար, 2026
  • Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը 11:4327 Մար, 2026
  • Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը հայկական կողմի խնդրանքով կտեղափոխվի 11:3527 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3427 Մար, 2026
  • Թրամփը 10 օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ օբյեկտներին. BBC 11:2627 Մար, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր 11:1527 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին 11:0627 Մար, 2026
  • ՔՊ կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու. Փաշինյան 10:5927 Մար, 2026
  • Թատրոնի ապագան և ներկան մեծապես կախված են թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից. ԿԳՄՍ նախարար 10:4827 Մար, 2026
  • Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:4527 Մար, 2026
  • Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ Սյունիքի մարզպետ 10:4027 Մար, 2026
  • Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը 10:1027 Մար, 2026
  • ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը 10:0427 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Սփյուռքի հետ պետության ամուր կապն այսօր անչափ կարևոր է. փորձագետ | 27.03.2026 10:0027 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղում 09:5127 Մար, 2026
  • Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը 09:4727 Մար, 2026
  • Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում 09:2527 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 09:1427 Մար, 2026
  • Արթիկի տարածաշրջանում, Մեղրու լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում 09:1127 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015