ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի
հրապարակման վերաբերյալ, որն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր Մարինա Բելովայի անձնագրի տվյալները։ Զոհրաբյանը նշել էր, որ Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: 2019 թվականի դեկտեմբերի 3-ին նա ստացել է նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ, որպես ծննդավայր, նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր` Մարտունու շրջան, գյուղ Ճարտար:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ քաղաքացու անձնագրի լուսանկար, որում տվյալ անձի ծննդավայրը նշված է՝ Ադրբեջան։ Պարզաբանենք, որ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը»,- ասված է հայտարարությունում։