Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Մուլտի գրուպի» գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին:
«Մեզ մոտ «Հյուսիս-հարավի» երկրորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ-ի աշխատակիցներին։ Այդ դրվագով միայն ունենք 5 ներգրավված մեղադրյալ, որոնց վերաբերյալ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան: Սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այդտեղ չկա»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ վերջինս նաև որևէ գործով չի հարցաքննվել։ Հիշեցրեց, որ 5 ամբաստանյալներից էին Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը:
Այդ առնչությամբ Քննչական կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ ունեն նաև մեկ այլ գործ, որը կապված է գինու, կոնյակի, օղու կոմբինատի ղեկավար կազմի ու տնօրենի հետ: Հ.Գրիգորյանն ասաց, որ գործն ուղարկվել է դատարան: Գրիգորյանը նշեց՝ վնասի չափը շուրջ 20 միլիոն է և վերականգնված չէ։