ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան 45-ամյակի առթիվ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը և դեսպանության ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում և մաղթում են Վարչապետին և նրա ընտանիքին ուժ, տոկունություն, ինչպես նաև քաջառողջություն բոլորիս համար այս բարդ ժամանակներում»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: