Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից 1lurer.am-ի հետ զրույցում հերքեցին լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, թե, իբր, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցեցին, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է աշխատանքը։