ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կատարած ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների և Լուկաշինի փողոց-դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020 թ. մայիսի 20-ից երթևեկությունը կազմակերպվել է կից ներկայացված սխեմայի համաձայն: