Ալբանիայի նախագահի կինը՝ Մոնիկա Քրիմադին ձերբակալվել է Տիրանայում՝ մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Ազգային թատրոնի շենքը քանդելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:
2018-ին երկրի վարչապետ Էդի Ռաման որոշել էր քանդել 1939 թվականին կառուցված շենքը, որը պահպանելու համար, ըստ վարչապետի, մեծ ծախսեր էր պահանջվում: Ռաման մտադիր է նույն տեղում կառուցել նոր թատրոն: Դա դժգոհություն է առաջացրել շենքը գնահատող բնակիչների շրջանում:
Կիրակի ցուցարարները շրջապատել էին թատրոնի շենքը, նրանց մեջ էր նաև Ալբանիայի նախագահի կինը, խորհրդարանի անդամ և Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մոնիկա Քրիմադին: Ոստիկանները ձերբակալել են նախագահի կնոջն ու մի քանի ցուցարարի, իսկ մնացածը չեն կարողացել կանխել իշխանությունների ծրագիրը, և թատրոնի շենքը քանդվել է: