«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է:
Նրա ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ Քոչարյանը վիրահատվել էր նաև 2019 թ. հոկտեմբերին: Այս տարվա ապրիլի 28-ից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա մայիսի 8-ին մասնակցել էր դատավարությանը, որի ժամանակ քննարկվել էր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի ու Կարեն Կարապետյանի, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի ներկայացրած անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու և ազատ արձակելու վերաբերյալ:
Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ մայիսի 13-ին: