Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքում՝ Շարջայում, 48 հարկանի երկնաքեր է այրվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին կրակը տարածվել է երկնաքերի բոլոր հարկերում:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է երկնաքերում գործող ռեստորաններից մեկում: Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներն ու բժիշկները: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի 10-րդ հարկում: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան: Նշվում է նաև, որ տարհանվել է 250 ընտանիք: