Էրիկ Գրիգորյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից. նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի»,- ասված է նախագահ Սարգսյանի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թ․-ից, արդեն 2019 թ. հունիսի 1-ին՝ Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններից ու նախարարության անվանափոխությունից հետո, նշանակվել է շրջակա միջավայրի նախարար: