Միացյալ Նահանգները մտադիր է ձեռք բերել հատուկ զինամթերք ու ռազմական համակարգեր, որոնք «արտադրվում և օգտագործվում են Արևելյան բլոկի կամ ԽՍՀՄ նախկին երկրներում»՝ գրում է Russia Today-ը:
Հատուկ զինամթերքի ու ռազմական համակարգի (SAWS) ձեռքբերումն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը, ամերիկյան մյուս գերատեսչություններին ու օտարերկրացի դաշնակիցներին անհրաժեշտ է «փորձարկումներ իրականացնելու և ուսումնավարժանքներ անցկացնելու, ինչպես նաև ռազմական կիրառման նպատակով»: