Կլիմայի փոփոխությունների ֆոնին՝ 2070 թվականին երկրագնդի ավելի քան 3 միլիարդ բնակիչ կապրի օդի ջերմաստիճանի խիստ բարձրացման պայմաններում: Նման եզրահանգումը նոր ուսումնասիրությունների արդյունք է, որոնք հիմնվում են ՄԱԿ-ի տվյալների վրա՝ գրում է BBC-ն:
Մասնագետները նշում են, որ հողն ավելի արագ է տաքանում, քան օվկիանոսը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հողը կտաքանա երեք աստիճանով: Ջերմաստիճանի բարձրացումը սպառնում է երկրագնդի առավել տաք շրջաններին՝ Ավստրալիային, Հնդկաստանին, Աֆրիկային, Հարավային Ամերիկային ու Մերձավոր Արևելքի մի մասին:
Խոսքն, իհարկե, մոլորակի առավել ապահովված բնակիչների մասին չէ, այլ նրանց, ովքեր հնարավորություն չունեն պաշտպանվելու ջերմաստիճանի բարձրացման հետևանքներից: