• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ Տիկին Արմինե Մոսիյանին ու... 21:30
Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ 18:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 12:1402 Մայ, 2020

Կարևոր է, որ ստարտափները, անհատները մնան Հայաստանում և դառնան հաջողակ գործարարներ. Արմեն Սարգսյան

Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգը, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ:

«Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց ներգրավումն է։ Այս համատեքստում շատ կարևոր է դառնում կրթությունը։ Հնարավոր չէ մտածել ստեղծագործ, ինովացիոն միջավայրի մասին, առանց կրթության,- ասել է նախագահը: - Մենք փոքր երկիր ենք, հեռու մեծ շուկաներից, բայց 21-րդ դարը նոր հնարավորություններ է բացում: Եթե կարողանանք ճիշտ հարաբերություններ կառուցել, ապա մեր զարգացման համար կարող ենք օգտվել նաև միջազգային հիմնադրամներից։ Կարևոր է նաև, որ այն ստարտափները, անհատները, որոնք օգտվում են նման ֆինանսական միջոցներից, ի վերջո, մնան Հայաստանում և դառնան Հայաստանի լավ, գործարար քաղաքացիներ»։

Նախագահը պատահական չի համարել Միացյալ Նահանգներում ամենամեծ թվով ստարտափների առկայությունը՝ դա պայմանավորելով մի քանի հանգամանքով․ «Նախևառաջ՝ շրջապատում կան շատ լավ համալսարաններ, երկրորդ՝ աշխարհի ամենամեծ էլեկտրոնային ընկերություններն այնտեղ են գտնվում։ Սա է ձևավորում միջավայրը. շուկան, պահանջարկը, մասնագետները՝ բոլորը մեկ վայրում են։ Սա ամերիկյան մոդելն է: ԱՄՆ-ն այսօր ունի ամենաշատ վենչուրային հիմնադրամները և ամենաշատ ստարտափները։

Կան նաև այլ մոդելներ։ Եթե վերցնենք Մեծ Բրիտանիան, ամենահայտնի կենտրոններից մեկը Քեմբրիջի համալսարանի գիտական քաղաքն է, որը ստեղծվել է Քեմբրիջի համալսարանին կից, որտեղ աշխատում են հսկայական թվով բարձր որակի մասնագետներ։ Համալսարանի կողքին տեղակայված են Microsoft-ի, Apple-ի, այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնները։ Ստեղծվել է մի տարածք, որտեղ ստարտափները կարող են գնալ և հեշտությամբ օգտվել համալսարանից, կապ ունենալ մեծ բիզնեսի հետ և աճել»։

Ստարտափների զարգացման համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել կրթություն -արդյունաբերություն - շուկա կապը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: «Գաղափարը հետևյալն է. մեծ ընկերություններին բերել Հայաստան, որպեսզի համատեղ ստեղծվեն լաբորատորիաներ ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում,- ասել է նախագահը։ - Ճիշտ կլինի, որ դրանք գտնվեն մեկ վայրում, որպեսզի կապ ունենան միմյանց հետ։ ATOM-ը կազմված է լինելու երեք մասից։ Առաջին մասը կոչվելու է Ապագայի թանգարան, որտեղ կցուցադրվի, թե կյանքն ինչպիսին է լինելու 20 տարի հետո։ Երկրորդ մասը գիտական կենտրոնն է լինելու։ Երրորդը՝ աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում են՝ Microsoft-ը, Apple-ը, Siemens-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, նախնական պայմանավորվածություններ արդեն կան ստեղծելու այնպիսի միջավայր, որը նույն է, ինչ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում։ Մենք միջավայրի, ինչպես նաև շուկայի կարիք ունենք։ Մենք արդեն ծրագրում ենք ATOM-ի ճարտարապետական լուծումները և արդեն իսկ ունենք շատ հետաքրքիր առաջարկներ»:

Պատասխանելով այն հարցին, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով ո՞ր ոլորտներում են բացեր ի հայտ եկել, և ի՞նչ լուծումներ կարող են առաջարկել ստարտափները, նախագահ Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տվել վերլուծել, թե ինչպիսին էր աշխարհը կորոնավիրուսից առաջ և ինչպիսին է լինելու հետո, ինչպես է փոխվելու աշխարհը, և մենք ինչպես ենք փոխվելու: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ ստարտափները կարող են գործունեություն ծավալել, նախագահն ասել է, որ դրանք բազմաթիվ են:

«Առողջապահության ոլորտում թիրախը պետք է լինեն առանձին անհատի պաշտպանվածությունը և կանխատեսվող համաճարակների կանխարգելումը,- նշել է նախագահ Սարգսյանը: - Հետաքրքիր է լինելու նաև սննդի անվտանգության ոլորտը: Սա շատ էական ոլորտ է բոլոր պետություններում՝ սկսած ԱՄՆ-ից վերջացրած Հայաստանով: Մենք ունենք չորս հարևան երկիր։ Պետք է լինենք ինքնաբավ: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որով կարողանանք և՛ արտադրել, վաճառել ավելցուկը, արտահանել այն, և՛ ստանալ մթերք այլ երկրներից: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախն այս ոլորտում ունեն հսկայական պոտենցիալ՝ նոր տեսակի ուտելիքներ, որոնք կարող են արտադրել նոր տեխնոլոգիաներով և օգտագործելով նոր գաղափարներ:

Ստարտափը միայն էլեկտրոնայինը չէ: Ստարտափը և՛ գյուղատնտեսականն է, և՛ սպասարկման ոլորտը, և՛ ֆինանսական գործիքները,- նշել է նախագահը: - Համաշխարհային շուկայում փոփոխություններ են տեղի ունենում: Դա նշանակում է, որ բանկային համակարգը փոփոխման ճանապարհին է: Մենք գնում ենք դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որոնք դուք պետք է ստեղծեք, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ: Ցանկացած ոլորտում անելիք է լինելու: Մենք ավելի ենք գնահատելու մեր առողջությունը, դրա հետ կապված բնապահպանական խնդիրները, ժամանցի կազմակերպումը: Բոլոր ոլորտներում ձեզ համար լինելու են հնարավորություններ»:

Հեղինակ`Լիլիթ Դանիելյան
Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026
  • Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 10:1023 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրողությունները | 23.03.2026 10:0023 Մար, 2026
  • Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում 09:4423 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2423 Մար, 2026
  • Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ 09:1223 Մար, 2026
  • Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան 09:0723 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1323 Մար, 2026
  • Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են 07:5923 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ 00:1623 Մար, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ 22:5222 Մար, 2026
  • Կրեմլից սնվող «Եվրասիա» ՀԿ գործունեությունը ընտրակաշառք է՝ բարեգործության քողի տակ. Նանե Մանասյան 22:2822 Մար, 2026
  • Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ 22:0522 Մար, 2026
  • 6 ժամից ավելի ուղիղ եթերում, սեր ու էմոցիաներ. Վարչապետը ղարաբաղցի կնոջն առաջարկում է հանգիստ խոսել 21:5822 Մար, 2026
  • Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ 21:3022 Մար, 2026
  • «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն է 21:0122 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Դուք պարտավոր եք վերընտրվելու, ոհմակը սպասում է ձեր չընտրվելուն. քաղաքացին՝ վարչապետին 21:0022 Մար, 2026
  • ՀԷՑ-ի պետականացման գործընթացում հաշվի են առնվում պետության ու հանրային շահերը. ժամանակավոր կառավարիչ 20:5522 Մար, 2026
  • Գովազդային ռեկորդ. Սամվել Կարապետյանի ուժը 90 օրում Մետայով գովազդի վրա 89 հազար դոլար է ծախսել 20:3622 Մար, 2026
  • Ինչպե՞ս է Սկևրայի հայկական ավետարանը հայտնվել Լեհաստանում | Հարցազրույց Վահրամ Մխիթարյանի հետ 19:5922 Մար, 2026
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ դատապարտյալը բացակայում է կացարանից․ ՔԿԾ 19:3622 Մար, 2026
  • Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2322 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.03.2026 19:1022 Մար, 2026
  • Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0122 Մար, 2026
  • Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում 17:2522 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում 17:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը 17:0022 Մար, 2026
  • Այսօր և վաղը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ 15:2822 Մար, 2026
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ 14:4122 Մար, 2026
  • Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ Մանասյան 14:1822 Մար, 2026
  • Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան. ԱԳՆ 12:4122 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Զովունի գյուղում 12:2122 Մար, 2026
  • Թել Ավիվում պայթյուններ են որոտացել 12:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 11:5722 Մար, 2026
  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին 11:5022 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 11:4722 Մար, 2026
  • Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ 11:0122 Մար, 2026
  • Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ 10:4722 Մար, 2026
  • Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան 10:4022 Մար, 2026
  • Թեղուտ գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 10:3722 Մար, 2026
  • Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան 10:2922 Մար, 2026
  • Մեկնարկել է 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը 10:2222 Մար, 2026
  • Կոֆե կենտրո՞ն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:1022 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:0122 Մար, 2026
  • Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց 09:5922 Մար, 2026
  • Չբացահայտված մեծ ներուժ. «արևների» միջազգային օրն է 00:3322 Մար, 2026
  • Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ. Փեզեշքիան 23:4221 Մար, 2026
  • Մարտի 22-ի եղանակային կանխատեսումները 23:2121 Մար, 2026
  • Գիտությամբ կզբաղվի Հայաստանում. «Քվանտա» ծրագիրը՝ հիմնանորոգված լսարանում 23:0921 Մար, 2026
  • Ձեր քվեով տեր կանգնեք խաղաղությանը, մնացածը կանենք. ՔՊ հանդիպումները Գեղարքունիքում և Կոտայքում 22:5421 Մար, 2026
  • Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Մար, 2026
  • Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ 22:2421 Մար, 2026
  • 2025-ին բնակիչները մինչև 200 գաղափար են առաջարկել իրենց համայնքի զարգացման համար 22:1221 Մար, 2026
  • Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է․ Նելլի Դավթյան 21:5721 Մար, 2026
  • Այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018-ից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ է տեղի ունեցել 2018-ից հետո․ Փաշինյան 21:4821 Մար, 2026
  • Բանակի արհեստավարժ սերժանտների պատրաստության գործընթացը․ ՊՆ 21:3021 Մար, 2026
  • «Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին 21:1721 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Մաֆիան նաև Հայաստանից դուրս արմատներ ունի, հետևողականորեն պայքարում ենք. վարչապետ 21:0021 Մար, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2025-ին 7 մլրդ 221 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5921 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2026 20:5221 Մար, 2026
  • Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով 20:4621 Մար, 2026
  • Երևանի կանայք՝ լուսանկարներում 20:3221 Մար, 2026
  • Գրիգի և ձիու էմոցիոնալ շփումը. հիպոթերապիայի ֆենոմենը 20:1821 Մար, 2026
  • 44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է, որ իր հետ զենք-զինամթերք է բերել և նշել գտնվելու վայրը․ ՊՆ 20:0821 Մար, 2026
  • Իրանի, ԱՄՆ-ի ուժերի և Իսրայելի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները 19:5921 Մար, 2026
  • Հնդկաստանը դեմ է ծովային ուղիների շրջափակմանը. Մոդին՝ Փեզեշքիանին 19:4121 Մար, 2026
  • Թվային գրագիտություն. համացանցը՝ ինքնակրթվելու միջոց 19:2421 Մար, 2026
  • Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով 19:1121 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 18:5421 Մար, 2026
  • Հանդիպում Բջնիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2921 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան 18:1721 Մար, 2026
  • Անահիտ Շառոև. եզդի բանաստեղծուհու կյանքի ճանապարհը 17:4921 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը. Փեզեշքիան 17:3121 Մար, 2026
  • Ֆրանսիական գույները՝ դիմակների լեզվով 17:1621 Մար, 2026
  • Վարչապետը գործընկերների հետ Հրազդանում է 17:0221 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանական նավթը կմտնի համաշխարհային շուկա. ժամանակավորապես հանվել են պատժամիջոցները 17:0021 Մար, 2026
  • 2026-ին կեղծ և հուշանվեր թղթադրամներով գնումների 11 դեպք է արձանագրվել, 9-ը՝ բացահայտվել է 16:4421 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015