Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և իր հարսնացուն վերջերս լույս աշխարհ եկած որդուն անվանակոչել են Ուիլֆրեդ Լոուրի Նիկոլաս Ջոնսոն: Այս մասին տեղեկացնում է Businessinsider պարբերականը:
Նորածնի անունը դրվել է ի պատիվ ծնողների պապիկների ու Ջոնսոնին բուժող բժիշկների:
Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի խոսնակը հայտնել է, որ չորեքշաբթի օրը Լոնդոնի հիվանդանոցներից մեկում ծնված երեխան և մայրը միանգամայն առողջ են:
32-ամյա Քերրի Սիմոնդսն ու 55-ամյա Բորիս Ջոնսոնն իրենց նշանադրության ու ապագա երեխայի մասին հայտարարել էին 2020-ի փետրվարին: