Գերմանիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի իշխանությունների որոշմամբ՝ Գերմանիայում այսուհետև արգելվում է «Հեզբոլլահ» շարժման գործունեությունը՝ գրում է ТАСС-ը:
«Գերմանիայի ներքին գործերի նախարարն արգելել է «Հեզբոլլահ» շարժման գործունեությունը»:
Հայտնի է դարձել նաև, որ Գերմանիայի մի շարք շրջաններում իրավապահ մարմիններն իրականացնում են օպերատիվ գործողություններ:
Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանը կառավարությանը հորդորել էր արգելել կազմակերպության գործունեությունը, քանզի երկրում գործում էր միայն շարժման ռազմականացված թևի գործունեության արգելքը: