Այսօր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի 120-ամյակն է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ նշանավոր ճարտարապետի բեղմնավոր աշխատանքի շնորհիվ է նաև, որ մենք ունենք այսօրվա Երևանը՝ բոլորիս ծանոթ շենքերով, որոնք իրենց մեջ ամփոփում են ազգային ավանդական ճարտարապետության տարրերն ու 20-րդ դարի արդիական պատկերացումներից բխող լուծումները:
«Մարկ Գրիգորյանի ժառանգությունը գեղարվեստական ընկալման բարձր նշաձող է սահմանել մեզ՝ այսօրվա ապրողներիս համար»,- գրել է քաղաքապետը: