• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
«Քոչարի» կուսակցության խոստումները «Քոչարի» կուսակցության խոստումները 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Հայաստանի ամեն հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ...». ԱԳՆ
Հասարակություն
13:2929 Ապր, 2020

«Հայաստանի ամեն հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ...». ԱԳՆ

Ապրիլի 25-ին ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակվել է ԱԳՆ հոդվածը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած դերին: Հոդվածը վերնագրված է «Հայաստանի ամեն հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ...»:

«Ֆաշիզմի դեմ պայքարում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով».

Գեորգի Ժուկով, Խորհրդային Միության մարշալ

 Հայաստանի, ինչպես և բոլոր խորհրդային ժողովուրդների համար, պատերազմն անսպասելիորեն սկսվեց: Դեռ երկու տասնամյակ էլ չէր անցել այն բոլոր փորձություններից, որոնց առերեսվել էր Հայաստանը 20-րդ դարասկզբին: Երկիրը դեռ նոր էր սկսել վերականգնվել, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը նոր թափ էին առնում: Հայաստանն առավել քան երբևէ խաղաղության և կայունության կարիք ուներ: Սակայն թշնամին ներխուժեց հայրենիք, և երեկվա գյուղացիները, ինժեներները, ուսանողներն ու աշխատավորները զանգվածաբար համալրում էին Կարմիր Բանակի շարքերը:

Խորհրդային Հայաստանում համընդհանուր զորահավաքն անասելի ոգևորությամբ ընդունվեց, ամենուրեք տիրում էր հայրենասիրության, հայրենիքը պաշտպանելու ձգտման մթնոլորտը: Հայաստանի գրեթե ամեն հինգերորդ բնակիչ մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ողջ ընթացքում Խորհրդային բանակ էր զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր ՀԽՍՀ-ից, իսկ ազգությամբ 200 հազար հայեր էլ զորակոչվեցին ռազմաճակատ խորհրդային այլ հանրապետություններից: Կարմիր բանակի շարքերում հայերը կռվում էին ռազմածովային և ցամաքային ուժերում, մեքենայացված և հետևակային դիվիզիաներում, ավիացիայում և հեծելազորում: Ավելի քան 100 հազար հայեր զորակոչվեցին հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր, մեծ մասը՝ ֆրանսիական բանակ և գրեթե 20 հազարը՝ ԱՄՆ բանակ: Պատերազմից չվերադարձավ ավելի քան  200 հազար հայ՝  Հայաստանի բնակչության 1/7-ը:  

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին հայկական ազգային 6 դիվիզիաներ, որոնցից հինգը ձևավորվել էին պատերազմի սկսելուց անմիջապես հետո: 76-րդ հրաձգային դիվիզիան (Վորոշիլովի անվան Կարմիր դրոշի շքանշանի, 51-րդ գվարդիական Վիտեբսկյան, Լենինի շքանշանի դիվիզիա) ձևավորվել էր 1922թ. Երևանում: Դիվիզիայի շարքերում իրենց ծառայությունն են անցել Մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը: Պատերազմի սկզբում այդ դիվիզիան հատուկ հանձնարարություններ էր կատարել Իրանի տարածքում, այնուհետև ռազմական ուղի անցել Ստալինգրադից մինչև Մերձբալթյան ճակատ և Բելառուս՝ ազատագրելով շուրջ հազար բնակավայրեր:

Հռչակավոր 89-րդ Թամանյան Կարմիր դրոշի շքանշանի, Կարմիր աստղի շքանշանակիր հրաձգային դիվիզիան ձևավորվել է Երևանում, 1941թ. դեկտեմբերին: Դիվիզիան իր ռազմական ուղին սկսել է Կովկասի ստորոտներում, մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի, Կերչի ազատագրմանը: Թամանի թերակղզում դրսևորած հերոսության համար դիվիզիային սկսել են կոչել «Թամանյան» պատվավոր անվանմամբ: Պատերազմի ողջ ընթացքում թամանցիներն ազատագրել են առավել քան 900 բնակավայր: Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարության ներքո 89-րդ դիվիզիան առաջիններից մեկը հատեց ԽՍՀՄ սահմանը, անցավ Լեհաստանի տարածքով և 1945թ. գարնանը մտավ Երրորդ Ռայխի մայրաքաղաք: Բեռլինի գերմանական կայազորի ջախջախման համար դիվիզիան պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով: Բալակլավայում, որտեղ գտնվում է 89-րդ դիվիզիայի մարտիկների եղբայրական գերեզմանը, ՀԽՍՀ միջոցներով հուշարձան է տեղադրվել՝ ի հիշատակ թամանցիների:

Կերչի համար մղված մարտերին մասնակցել է նաև  1941թ. սեպտեմբերին ձևավորված 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիան: Դիվիզիայի մարտիկները Ղրիմում արիությամբ և տոկունությամբ աչքի ընկան:

408-րդ հրաձգային դիվիզիան կազմավորվել էր 1941թ. օգոստոսին: Դիվիզիայի մարտիկները մարտեր են մղել Նովոռոսիյսկում և Տուապսեում: 1942թ. հոկտեմբերին, գտնվելով շրջափակման մեջ, դիվիզիան կարողացավ դիմադրել հակառակորդի բազմահազարանոց ուժերին և ճեղքել շրջափակումը: Դիվիզիան հաղթանակը դիմավորեց Էլբայում: 

409-րդ հրաձգային «Կիրովոգրադյան-Բրատիսլավյան» Կարմիր դրոշի շքանշանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշանակիր դիվիզիան կազմավորվել է 1941թ. օգոստոսին: Մինչ 1942թ. դեկտեմբերը դիվիզիան պաշտպանել է պետական սահմանը Թուրքիայի հնարավոր ներխուժումից, այնուհետև մասնակցել Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ում, Ստավրոպոլում և Կրասնոդարում մղված մարտերին: Դիվիզիան մասնակցել է Հունգարիայի ազատագրման մարտերին, աչքի է ընկել Բրատիսլավայի ազատագրման մարտերում: Պատերազմի ավարտին դիվիզիային մարտիկները հանդիսավոր շքերթով մտել են Վիեննա:

261-րդ հրաձգային դիվիզիան ձևավորվել է 1942թ. աշնանը: Նրա առջև խնդիր էր դրված պաշտպանելու սովետա-թուրքական սահմանը: 

Ազգային ռազմական ստորաբաժանումների կազմավորմանը զուգահեռ Հայաստանի տարածքում ստեղծվել կամ համալրվել են 8 դիվիզիաներ: Բացի այդ, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ռազմական վերապատրաստում են անցել ավելի քան 85 հազար նորակոչիկներ: Քանի որ Հայաստանը համարվում էր ճակատամերձ գոտի, և նրա տարածքով էր անցնում պետական սահմանի մի զգալի հատվածը, առանձնահատուկ ուշադրություն էր հատկացված անձնակազմի վերապատրաստմանը՝ ուղղված հակառակորդի կողմից ներխուժումը զսպելուն: 

Քաջաբար պայքարելով ֆաշիստական զավթիչների դեմ՝ հայ մարտիկները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի բոլոր խոշոր մարտերին և ռազմական օպերացիաներին: Հազարավոր հայ մարտիկներ մասնակցել են  Մոսկվայի պաշտպանությանը, իսկ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը ղեկավարում էր Հարավ-արևմտյան ճակատի աջ թևի  օպերատիվ հարվածային խմբի շտաբը:

Ստալինգրադի ճակատամարտին մասնակցեցին 30 հազար հայեր, որոնցից մեկ երրորդը ընկավ մարտում: Կուրսկի ճակատամարտին մասնակցեցին 10 հազար հայ մարտիկներ: Կուրսկի մարտերին դրսևորվեց նաև Բաղրամյանի և ավիացիայի ապագա մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հրամանատարական տաղանդը: Ավելի քան 100 հազար հայեր կռվել են Կովկասում և Կերչի ու Ղրիմի ազատագրման մարտերում: 80 հազար հայեր մասնակցել են Ուկրաինայի ազատագրմանը, 50 հազար՝ կռվել Բելառուսում, այս մարտերում զոհվել է 45 հազար հայ:

Հայկական դիվիզիաները և հայ մարտիկները խորհրդային ուժերի կազմում հաղթական շքերթով մտան Եվրոպա՝ ֆաշիստական լծից ազատագրելով երկրներ և ժողովուրդների: Շատերն իրենց փառահեղ ուղին ավարտեցին Վարշավայում, Պրահայում և Վիեննայում: Փառահեղ Թամանյան դիվիզիայի մարտիկները Բեռլինի գրավումը տոնեցին ջախջախված Ռեյխստագի պատերի տակ ազգային «Քոչարին» պարելով: 

Պատերազմի տարիներին հայ ազգը Խորհրդային Միությանը տվեց հաղթանակի 5 մարշալ՝ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան), Խորհրդային Միության զրահատանկային զորքերի  մարշալ Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով: Մարշալ Բաղրամյանը եղել է Առաջին Մերձբալթյան, այնուհետև՝ Երրորդ Բելառուսական ճակատի հրամանատարը: Ավելի քան 60 հայ գեներալներ զբաղեցրել են հրամանատարական պաշտոններ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ բանակի 3 հրամանատարներ և կորպուսի 3 հրամանատարներ: Պատերազմի ավարտին 83 սպաներ ստացել են գեներալի կոչումներ: 

Պատերազմին մասնակցության համար ավելի քան 66 հազար հայ արժանացել է տարբեր պետական պարգևների: Խորհրդային Միության հերոսի կոչմանն են արժանացել 107 զինվորներ և սպաներ: Կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայորդիներ դարձել են Փառքի ասպետներ: Պատերազմի ընթացքում ունեցած ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը: 

Հայերն աչքի են ընկել ոչ միայն որպես կանոնավոր ստորաբաժանումների հրամանատարներ և մարտիկներ, այլ նաև մեծ ներդրում են ունեցել Խորհրդային Միությունում և եվրոպական երկրներում պարտիզանական շարքերում և դիմադրության  ուժերում:  Ֆրանսիայում Ալեքսանդր Ղազարյանի պարտիզանական գնդի կազմում 1200 հայ կար, իսկ ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի ազգային հերոս: 

Պատերազմի հաղթանակի մեջ առանձնահատուկ ներդրում են ունեցել հայազգի հետախույզները: Հետախուզության պատմության մեջ ոսկե տառերով է գրված Գևորգ Վարդանյանի խմբի սխրանքը, որի շնորհիվ բացահայտվել էր ֆաշիստների՝ 1943թ. նոյեմբերին կայացած Թեհրանի խորհրդաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին ոչնչացնելու ծրագիրը: Օպերացիան համակարգում էր էր Թեհրանում խորհրդային հետախուզության ղեկավար Իվան Աղայանցը:  

Հնարավոր չէ չհիշատակել այն մարդկանց անձնվեր աշխատանքը, ովքեր ռազմամթերք և պարեն էին մատակարարում ռազմաճակատ: Հայաստանի գործարաններն արտադրում էին ռազմաճակատի համար ռազմավարական անհրաժեշտության ապրանքներ՝ կաուչուկ, պղինձ, կարբիդ, ալյումին և այլն: Հանրապետությունում կազմակերպվեց ռազմական սպառազինության, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և կապի միջոցների արտադրություն: Պատերազմի տարիներին Հայաստանում շահագործման հանձնվեցին շուրջ 30 գործարաններ, 110 արտադրամասեր և արհեստանոցներ: Հանրապետությունում արտադրվում էին ռազմաճակատում անհրաժեշտ ավելի քան 300 տեսակի ապրանքներ:

Մշակութային ժառանգությունը թալանից, պղծումից և ոչնչացումից փրկելը դարձել էր մշակույթի և գիտության բազմաթիվ գործիչների առաքելությունը: Լենինգրադում պետական Էրմիտաժի տնօրեն ակադեմիկոս-արևելագետ Հովսեփ Օրբելին հաշված օրերի ընթացքում կազմակերպեց ցուցանմուշների տեղափոխությունը թիկունք՝ այդպիսով փրկելով կերպարվեստի և պատմական հուշարձանների անգին գլուխգործոցները: Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Հովսեփ Օրբելու վկայությունները դարձան ֆաշիստների կողմից մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացման ապացույցը:

1945թ. մայիսի 9-ին Երևանի կենտրոնական Լենինի հրապարակը լուսավորվել էր տոնական հրավառությամբ՝ ի պատիվ համընդհանուր մեծ հաղթանակի: Հայ ազգը կիսեց ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի ցնծությունը:

Հերոս ազատագրիչների հիշատակի պահպանումը և նրանց մեծարումը մեր ընդհանուր հաղթանակի կարևորագույն բաղկացուցիչն է: Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում  պետության պահպանության ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հայ ժողովուրդը հիշում և հարգում է իր բոլոր հերոսներին: Հավերժական փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին: 

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում 01:0012 Մայ, 2026
  • Թրամփի կողմից իրանական առաջարկի մերժման ֆոնին նավթի գները բարձրացել են 00:4712 Մայ, 2026
  • Բա ո՞վ, եթե ոչ մենք. ըստ Շիրինյանի՝ հայ ժողովրդի համար կենսական է քրիստոնեական ժողովրդավարությունը 00:3512 Մայ, 2026
  • Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է այդ որոշումը կայացնելու պահը. Փաշինյանն արձագանքում է Պուտինին 00:2412 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության հանդիպումները՝ Վանաձորում 00:0412 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» նախընտրական հանդիպումները խորհրդանշական վայրերում է կազմակերպում 23:5011 Մայ, 2026
  • «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:3811 Մայ, 2026
  • Չեն ասելու Բրազիլիա, ասելու են Աբովյան, ՀՀ. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի, իր կապերի, ծրագրերի մասին 23:1611 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզչական անակնկալներ է խոստանում 23:0011 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին 22:3911 Մայ, 2026
  • Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ 22:2511 Մայ, 2026
  • Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար 22:1511 Մայ, 2026
  • Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ 22:0211 Մայ, 2026
  • Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ Ջրային կոմիտեի և ՀԿ-ների քննարկման օրակարգում 21:5711 Մայ, 2026
  • Բախ և Նարեկացի. հավերժական զրույց 21:4411 Մայ, 2026
  • Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ 21:2111 Մայ, 2026
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026
  • Թվային տեխնոլոգիաներ՝ ապահովագրական համակարգում 19:2211 Մայ, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել և՛ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 19:1011 Մայ, 2026
  • Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:0311 Մայ, 2026
  • Շրյոդերը չի կարող միջնորդ լինել. Կալաս 18:5411 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով 18:4611 Մայ, 2026
  • Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն 18:4011 Մայ, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18:3311 Մայ, 2026
  • Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել 18:2611 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 18:1711 Մայ, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր 18:0911 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0211 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները 17:5511 Մայ, 2026
  • Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն 17:4711 Մայ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 871 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3711 Մայ, 2026
  • ՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 17:2611 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը 17:1711 Մայ, 2026
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական դրոնների հետ կապված վերջին միջադեպից հետո 17:0911 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Քանաքեռավանում հողերի օտարման սխեմա 17:0011 Մայ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը 16:5911 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը 16:5111 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:5011 Մայ, 2026
  • Գլխուղեղի ուռուցքներ. ախտանշաններն ու բուժումը 16:4211 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերները տպավորիչ և օրինակելի են համարում ԵՔՀ գագաթնաժողովի մշակութային մասը 16:3011 Մայ, 2026
  • Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում 16:2211 Մայ, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ 16:1211 Մայ, 2026
  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն այցելել է Վրաստան 16:0211 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր 15:5011 Մայ, 2026
  • Հայաստանում ներդրվում է անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ 15:3611 Մայ, 2026
  • Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին, Թրամփն այն անվանել է «բացարձակապես անընդունելի». BBC 15:3611 Մայ, 2026
  • 16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում 15:2711 Մայ, 2026
  • Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան 15:2711 Մայ, 2026
  • Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 15:1611 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին 15:0711 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ճանապարհ, որ կարող է փոխել գյուղի ապագան. շատերը Գոշում հյուրատնային բիզնես են սկսում 15:0011 Մայ, 2026
  • Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը 14:5911 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին 14:5011 Մայ, 2026
  • Բաբաջանյանցիների համերգը՝ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին 14:2711 Մայ, 2026
  • Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 14:1511 Մայ, 2026
  • Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել 14:0611 Մայ, 2026
  • Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս 13:5811 Մայ, 2026
  • Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել 13:4711 Մայ, 2026
  • Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC 13:4011 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր 13:2411 Մայ, 2026
  • Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար 13:1211 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Երևանում տոնական զորահանդեսին կներկայացվի հայկական արտադրության զինտեխնիկա 13:0011 Մայ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը 12:5711 Մայ, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 12:4911 Մայ, 2026
  • Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ 12:4311 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 12:3211 Մայ, 2026
  • Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի 12:2511 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը 12:1211 Մայ, 2026
  • Գրանցվել է 438 դեպք, որից 143-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:0211 Մայ, 2026
  • Մշակվել է նախագիծ՝ ուղղված մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը 11:5311 Մայ, 2026
  • Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն 11:4511 Մայ, 2026
  • Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX 11:3611 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար 11:2911 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:1811 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:1011 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015