ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հայ ժողովրդի կողքին են եղել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ:
«Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում աշխարհի բոլոր իր բարեկամներին, կառավարություններին, խորհրդարաններին ու այն անհատներին, որոնք Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի հիշատակման պահին հայ ժողովրդի կողքին են եղել»: