Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիթզմանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ առողջապահության նախարարը լուրջ քննադատության է արժանացել` կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում նախարարության վարած քաղաքականության շնորհիվ: Աղբյուրը գրում է, որ Լիթզմանը դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` նշելով, որ ուզում է լքել զբաղեցրած պաշտոնը:
Հիշեցնենք, որ նախարարն ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով, սակայն առանց լուրջ բարդությունների հաղթահարել էր հիվանդությունը: Հավելենք, որ վերջին տվյալների համաձայն` Իսրայելում վարակված է ավելի քան 15 000 մարդ: