Ապրիլի 24-ին Բաղդադի Սբ․ Կարապետ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցել է Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը։
Պարետային ռեժիմի պայմաններում պատարագն անցկացվել է դռնփակ։ Պատարագի ավարտին դեսպան Հր․ Փոլադյանը ծաղկեպսակ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։