Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվելու էր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, հետաձգվել է:
ԲԴԽ անդամ Արմեն Հայկայանցը միջնորդեց հետաձգել քննարկումը՝ նշելով, որ ինքը նոր է ստաձնել ԲԴԽ-ի անդամի պաշտոնը և ծանոթ չէ գործի մանրամասներին։ ԲԴԽ-ն բավարարել է միջորդությունը, և հարցի քննարկումը հետաձգվել է։
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության առիթ է հանդիսացել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ԲԴԽ 27.02.2020 թ. որոշմանը կից Հովհաննիսյանի ներկայացրած հատուկ կարծիքում տեղ գտած արտահայտությունները: Ըստ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ Հայկ Հովհաննիսյանի դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները: