ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննվի ԲԴԽ ապրիլի 23-ին կայանալիք նիստում: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ Դատական իշխանության պաշտոնական կայքից:
ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության առիթ է հանդիսացել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ԲԴԽ 27.02.2020 թ. որոշմանը կից Հովհաննիսյանի ներկայացրած հատուկ կարծիքում տեղ գտած արտահայտությունները:
Ըստ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ Հայկ Հովհաննիսյանի դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները:
1lurer.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 23-ին ԲԴԽ-ն քննության կառնի նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: