Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հիվանդացության 48 նոր դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:
ՀՀ առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի հետ կապված հայտնում Է, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
