ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, Գ. Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարար էր նշանակվել 2018թ. դեկտեմբերին:
.JPG)