Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ին նախանշված Հաղթանակի շքերթը չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ գրում է РИА Новости-ն:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ հիվանդության տարածման հետ կապված ռիսկերն իրեն թույլ չեն տա նախապատրաստվել տոնակատարությանը:
ՌԴ նախագահի խոսքով՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ բոլոր հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն ավելի ուշ 2020-ին: