Մալայզիա ուղևորվող ռոհինջա փախստականների նավը երկու ամիս բաց ծովում մնալուց հետո աղետի է ենթարկվել: Նավաբեկության հետևանքով մահացել է 24 փախստական: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: Բանգլադեշի ծովափնյա անվտանգության ուժերին հաջողվել է փրկել 396 մարդու:
Նավում հիմնականում եղել են կանայք ու երեխաներ, որոնք երկու ամիս սովի են մատնվել բաց ծովում:
Հիշեցնենք, որ Մյանման ռոհինջաներին չի ընդունում որպես երկրի քաղաքացիների: Այդ երկրում նրանք մշտապես ենթարկվում են հետապնդումների ու բռնությունների: