Համաճարակի պատճառով հետաձգվել են ծրագրեր, փոխվել է մեծ մասի կենսակերպը, բայց ոմանց համար այս դժվարությունները առիթ են ապագայի հանդեպ իրենց վստահությունն ապացուցելու համար: Շատ երիտասարդ զույգեր պատրաստ են ամուսնանալ համաճարակի պայմաններում՝ համարելով, որ այն ավելի ռոմանտիկ է, քանի որ գրանցվելուց հետո գնում են տուն և ամբողջովին կենտրոնանում միմյանց վրա: Այս կարծիքին է նաև Քյոլնի երիտասարդ զույգերից մեկը, որը որոշել է չսպասել համաճարակի ավարտին և պաշտոնապես գրանցել է ամուսնությունը:
Զույգի պսակադրությանը մասնակցել են միայն վկաները, հարազատներին ու ընկերներին չեն կարողացել հրավիրվել: Սարսափելի ոչինչ չկա, սահմանափակումները, որոնք տարածվում են նաև եկեղեցու նկատմամբ, Գերմանիայում ուժի մեջ են մինչև ապրիլի 19-ը, բոլորը կսպասեն ու կհավաքվեն եկեղեցով ամուսնության ժամանակ:
Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կա 109.329 վիրուսակիր, մահացել է 2096 հիվանդ, ապաքինվել 36.081-ը: