Առողջապահության համաշխարհային հիմնադրամը աշխարհի գործարարներին ու կառավարություններին խնդրել է 8 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել COVID-19-ի թեստերի, պատվաստանյութերի ու դեղամիջոցների արտադրության համար, գրում է Reuters-ը:
Բոլորին կոչ է արվում կոալիցիա կազմել, միանալ ֆինանսական աջակցությանն ու փրկել մարդկանց կյանքերը:
Հիմնադրամից հայտնում են, որ 8 միլիարդ դոլարի փաթեթը բավարար կլինի բժշկական պարագաների արտադրության համար: Ընդհանուր գումարից 2 միլիարդը կօգտագործվի առավել աղքատ ու խոցելի երկրներին օգնելու համար: