Կառավարության էջն ինքնամեկուսացած և մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։
«#ՏանըՄնա և այսօր՝ ժամը 22:00-ին, վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- նշված է Կառավարության Ֆեյսբուքի էջում։