Բարսելոնի փողոցներից մեկում մի քանի երիտասարդ երաժշտական սարքավորումներով իսկական դիսկոտեկ են բեմադրել իրենց պատշգամբից: Հարևան շենքերի բնակիչները ծափողջույններով են ընդունել դիջեյների մտահղացումը և նրանց շաբաթօրյա երեկույթին են միացել իրենց պատշգամներում երգելով ու պարելով: Նրանց միանալու կոչին արձագանքել են նաև դեպքի վայր շտապած ոստիկանները, իսկ երեկոյան ժամը 8-ին, ավանդույթի համաձայն, բարսելոնցիները ծափահարություններով շնորհակալություն են հայտնել առաջնագծում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին: