Ավստրիայի կառավարությունը մտադիր է սմարթֆոնների գտնվելու վայրի մասին տվյալներն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Երկու միլիոն ավստրիացիներ սմարթֆոններ չունեն, ուստի կառավարությունը քննարկում է հատուկ շղթաներ բաժանելու հարցը, որը կօգնի բավահայտել նրանց գտնվելու վայրը:
Կուրցը նշել է, որ անհրաժեշտ են SARS-CoV-2-ի դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ, քանի որ Ավստրիան մտադրություն ունի առաջիկայում մեղմել տնից դուրս գալու արգելքը:
Կանցլերը համոզված է, որ բջջային հեռախոսների գտնվելու վայրը տեղորոշելու ժամանակ պետք է արագ կորոնավիրուսի թեստեր անցկացնել և վարակակիրների հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացնել: Ավստրիայում այժմ ավելի քան 12 հազար մարդ է վարակված կորոնավիրուսով, 186-ը մահացել է: