Նոր Մոսկվայի Բաբենկի գյուղում հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով 90 քմ տարածք, որտեղ իրականացվում էին ինֆեկցիոն հիվանդանոցի շինարարական աշխատանքներ: Հրդեհից այրվել են երեք վրանները, որտեղ մնում էին շինարարները: Մեկ մարդ զոհվել է:
Ըստ նախնական վարկածի՝ աղետի պատճառը վրաններից մեկում տեղադրված վառարանն է եղել: Իրավապահներն այժմ ճշտում են՝ արդյոք վառարա՞նն է անսարք եղել, թե՞ սխալ են այն գործարկել: