Կորոնավիրուսի համաճարակը բնության մեջ էլ տարբեր արձագանքներ է ունենում: lanacion.com.ar կայքի հաղորդմամբ՝ տարեկան մոտ 70,000 ծովային կրիա է բույն դնում Հնդկաստանի Օդիշա լողափերում: Ամեն տարի բնադրումն ընդհատվում է, երբ զբոսաշրջիկները հայտնվում են այդ լողափերում և ցանկանում տեսնել անհետացման վտանգի տակ գտնվող կրիաներին, որոնք ունենում են մինչև 60 սանտիմետր երկարություն և կշռում մինչև 50 կիլոգրամ:
Վայրի բնության «Օդիշա» կազմակերպության տվյալներով՝ այս տարի արդեն 790 000 կրիա է ձվադրել՝ մոտ 60 000 000 ձու: Երբ կրիաները ձվից դուրս գան, նրանց անհրաժեշտ կլինի պաշտպանել թռչուններից և ծովախեցգետիններից, որ բնակվում են նույն տարածքում: